Կուրծքը կնոջ մարմնի ամենահետաքրքիր հատվածն է: Բոլոր կանայք իրենց մարմնի կառուցվածքով տարբեր են և հետևաբար տարբեր են նաև կրծքի ձևերը: Գոյություն ունեն կրծքերի ձևերի 7 հիմնական տեսակներ: Կնոջ կրծքի տեսքը կախված է ոչ միայն այն բանից, արդյոք նա կրծքով կերակրել է, թե ոչ: Մեջքի և ուսերի մկանների վիճակը, մաշկի տեսակը, կեցվածքի առանձնահատկությունները, գենետիկան, հասակը և այս ամենն արտահայտվում է կնոջ ամենագեղեցիկ, ամենագայթակղիչ օրգանում:
Կանացի կրծքի տեսակները
1. Զանգակաձև կուրծք
Նեղ հիմք, որը լայնանում է դեպի ներքև: Կրծքի այս տեսակը շատ տարածված է: Պարզվում է, որ ավելացած քաշի յուրաքանչյուր մեկ կիլոգրամից կուրծքը մեծանում է քսան գրամով, և նիհարելուց էլ հակատակն է տեղի ունենում:
2. Ասիմետրիկ կուրծք
Կանանց 80%-ի մոտ մի կուրծքը մեծ է մյուսից: Սովորաբար մեծ է լինում ձախ կուրծքը: Շատ դեպքերում, կրծքով կերակրելուց հետո կրծքերը համաչափ են դառնում: Սա լավ նորություն է նման կուրծք ունեցողների համար:
3. Առանձնացած կաթնագեղձեր
Եթե կրծքերի արանքում տեղավորվում է մեկ-երկու մատ, ապա դա առանձնացած կուրծք չի համարվում: Այդ &lalaquo;սրբավայրում» երեք մատ տեղավորվելու դեպքում կուրծքը համարվում է առանձնացված, դասվում է այդ տեսակին: Լավ է, որ ժամանակակից ներքնազգեստը լուծում է այդ խնդիրը:
4. Կլոր կուրծք
Կլոր, ծայրի մասում մի քիչ հեռվացող կուրծքը շատ հաճախ է հանդիպում: Փուշ-ափ կրծկալները իդեալական են այս տեսակի համար:
5. Վերին հատվածում փարթամ, լիքը կուրծք
Շքեղ դեկոլտե ունեցող կանայք հենց այսպիսի կուրծք ունեն: Ծավալուն վերին հատվածը՝ կարծես կրծկալից դուրս թռչող, շատ գայթակղիչ տեսք է ունենում:
6. Կողք ուղղված պտուկներով կուրծք
Կան հատուկ կրծկալների տեսակներ՝ կողային ներդիրներ ունեցող, որոնք թույլ են տալիս կուրծքը դեպի առաջ ուղղել:
7. Առաջ ուղղված պտուկներով կուրծք
Կրծքի հիասքանչ ձև: Այն շատ հաճախ չի հանդիպում, մյուս ձևերի նման: Սակայն կանայք իրենց բնույթով անթույլատրելիութայն աստիճան տարօրինակ են. Չորս կանանցից երեքը դժգոհ են իրենց կրծքերից, այդ թվում նաև այս շքեղ տեսակի կուրծք ունեցողները