Գրեթե չկա այպիսի մի զույգ, որ չերազի երեխա ունենալու մասին։ Մի մասի մոտ հեշտ է ստացվում դա, մյուսները տարիներով հետազոտություններ են անցնում բժիշկների մոտ ու դիմում են ժամանակակից տեխնոլոգիաների օգնությանը։ Բարեբախտաբար, նման ջանքերը հաճախ պարգևատրվում են, ու երբեմն անսպասելի կերպով։   Նման օրինակ է Տեխասի բնակիչներ Ռեյչլւ ու Ջեյսոնի պատմությունը։ Ինչքան էլ զարմանալի լինի այս պատմությունը, հավատացեք՝ այս ամուսնինների զարմանքն էլ ավելի մեծ էր։ Նրանք արդեն մի քանի տարվա ամուսիններ էին ու արդեն 2 երեխա ունեին, սակայն ուզում էին 3-րդն էլ ունենային։ Ցավոք, նրանց մոտ չէր ստացվում։ Բայց ամուսինները չէին հանձնվում ու սկսեին բուժում անպտղության դեմ։ Ռեյչլին հորմոններ նշանակեցին ու շուտով հույսի հայտնվեց. կինը նորից հղի էր։ Երբ Ռեյչլը գնաց առաջին ՈՒՁՀ-ին, բժիշկը 2 սրտի բաբախում նկատեց. նրանք երկվորյակներ էին ունենալու։ Ընտանիքը երջանկության մեջ էր։ Բայց այսքանով պատմությունը չի վերջանում։ Երբ հաջորդ անգամ բժիշկը ՈՒՁՀ էր անցկացնում, Ռեյչլը չէր կարողանում հավատալ իր աչքերին. սրտի բաբախյունները երկուսը չէին ու նույնիսկ երեքն էլ չէին։ Բժիշկը հաշվեց 5 երեխա։   Ամուսինները պարզապես շշմած էին։ Բազմապտուղ հղիությունը հազվադեպ է պատահում, բայց երբեմն լինում է այդպես անպտղության դեմ բուժման արդյունքում։ Նրանք դժվար ընտրության առաջ էին կանգնած։ Բժիշկների կանխատեսումները լավատեսական չէին. հղիությունը բարդ էր լինելու, ու պարզ չէր, կապրեն արդյո՞ք բոլոր 5 երեխաները։ Բայց նրանք որոշեցին պահել հինգին է։ Ահա այպիսի տեսք ուներ Ռեյչլը հղիության 33-րդ շաբաթում։   2007 թվականի հուլսի 20-ին նա հնգյակ ունեցավ. 3 աղջիկ ու 5 տղա, բոլորն առողջ ու պինդ երեխաներ։  

loading...