Բոլոր ազգերն էլ ունեն իրենց բնորոշ անսովոր և տարօրինակ, ոմանց համար ընդունելի, իսկ ոմանց համար էլ ոչ ընդունելի ավանդույթները: Wedding.am-ը ներկայացնում է իսլամական աշխարհի ավանդույթները` ներկայացնելով հարսանեկան առաջին գիշերվա հետ կապված հետաքրքիր մանրամասներ: Ըստ իսլամական խիստ կանոնների, որոնք գրված են Շարիաթում (իսլամի կրոնական և իրավական նորմերի ժողովածու), նորապսակները, ովքեր, որպես կանոն, ամուսնությունից առաջ այնքան էլ ծանոթ չեն լինում միմյանց, պետք է անցկացնեն իրենց հարսանեկան գիշերը` հետևելով հատուկ արարողակարգի: Ամուսինն առաջին գիշերը պետք է իր կնոջը վերաբերվի մեծ հոգատարությամբ և սիրով, որպեսզի այս կերպ նա կարողանա ավելի հեշտությամբ տանել հանդիպող «անկողնային դժվարությունները»: Այս իրավիճակը, իհարկե, բերում է որոշակի անհարմարությունների: Սակայն անկախ ոչ հաճելի պահերից, հարսնացուն պետք է դրսևորի համեստություն և հեզություն` որպես իսլամի վառ հետևորդ: Բնականաբար, փեսացուն իր ուսերին պետք է վերցնի ողջ պատասխանատվությունը` հաճելի և անսպասելի պահերով հարսանեկան առաջին գիշերն անմոռաց դարձնելու համար: Ողջունելի է համարվում նաև, որ այս գիշերը նորապսակները պարզապես զրուցեն, միմյանց ավելի լավ ճանաչելու համար: Միևնույն ժամանակ, կնոջն արգելված է, անկախ արդարացված պատճառներից, ցույց տալ իր սառնությունն ու անտարբերությունը: Ըստ ավանդույթի` փեսան, ով այդքան էլ լավ չի ճանաչում հարսնացուին, այդ հիշարժան գիշերվա «սառույցը հալեցնելու» համար, պետք է ձեռքը դնի կնոջ ճակատին և արտասանի հետևյալ խոսքերը. «Թող Ալլահը վկա լինի և մեզ արժանի դարձնի միմյանց համար»: Ասում են` այս խոսքերից հետ հարսնացուն հոգեկան և ֆիզիկական ձգողականություն է զգում դեպի իր ամուսինը… Այս ամենից հետո նորապսակները միասին իրականացնում են երկու այլ ծիսական աղոթքներ, այնուհետև ամուսինը կարդում է հատուկ աղոթք՝ խնդրելով Ալլահին օրհնել իրեն և իր սիրելիին, որպեսզի ունենան խաղաղ ընտանեկան կյանք: Փեսացուն հարսանեկան գիշերվա ընթացքում իր կնոջ համար պետք է նաև զոհաբերություններ անի` հյուրասիրելով նրան քաղցրավենիքներով: Ըստ մահմեդական ավանդույթի` հարսնացուն պետք է լինի կույս, բայց ժամանակակից աշխարհում այդ պահանջը միշտ չէ, որ համարվում է ընդունելի: Անկախ դարի ժամանակակից օրենքների` մահմեդական կինն ամեն կերպ պետք է պահի իր անաղարտությունը, քանզի, եթե այս աշխարհում նա իր պատիժը չկրի, ապա հանգուցյալ աշխարհում պատասխան կտա իր բոլոր մեղքերի համար: Առավոտյան ամուսինները պարտավոր են կատարել լուսաբացի ծիսական աղոթքը: Միայն դրանից հետո զույգն իրավունք ունի սկսել հաց ուտել, իսկ եթե ցանկություն կառաջանա կրկնել մտերմանալու գործընթացը, ապա ամուսինները պետք է աղոթքի ուղեկցությամբ լվացվեն, նոր անցնեն գործի: