Ինչո՞ւ են դրանք աճում
Գրեթե միշտ, անսովոր մասերում անցանկալի մազեր հայտնվելու պատճառը հորմոնալ խախտումն է լինում: Հատկապես կտրուկ փոփոխություններ կարող են տեղի ունենալ կանանց մոտ հղիության կամ դաշտանադադարի ժամանակ:
Ավելորդ մազածածկույթ են առաջացնում նաև որոշ դեղահաբեր, օրինակ, տեստոստերոնը, դանազոլը, անաբոլիկ ստերոիդները, գլյուկոկորտիկոիդը, ցիկլոսպորինը, մինօքսիդիլը, ֆենիտոինը: Ձեզ ծանո՞թ է հիրսուտիզմ հասկացությունը: Դա կնոջ մարմնի չափից շատ մազակալումն է, մազածածկույթը: Այն կարող է լինել ինչպես ժառանգական, այնպես էլ կարող է լինել ձվարանների պոլիկիստոզի արդյունք:
Ինչպե՞ս պայքարել մարմնի վրայի մազածածկույթի դեմ
Եթե նկատում եք, որ մազերը սկսել են առաջանալ անսովոր հատվածներում, ապա արագ դիմեք բժշկի և հետազոտվեք: Առաջին հերթին պետք է բացառել լուրջ հիվանդությունները:
Իսկ ընդհանուր առմամբ մի հուսահատվեք: Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ազատվել անցանկալի մազերից: Բոլոր խնդիրները լուծելի են: