Բաղադրամասեր

4 հատ հավի ձու, 100 գ շաքարավազ, 3 ճաշի գդալ մեղր, 300 գ սև շոկոլադ, 100 գ կաթնային շոկոլադ, 200 գ սերուցքային կարագ, 5 գ վանիլի փոշի, 100 գ ցորենի ալյուր

Պատրաստման եղանակը

Ջեռոցը տաքացնել 180 աստիճանի։ Ողջ շոկոլադը մանրեցնել և հալեցնել գոլորշու վրա։ Հարել 4 հատ ձուն, ավելացնել շաքարավազը և վանիլի փոշին։ Հարել 5 րոպե։ Կարագը դնել ամանի մեջ և հալեցնել գոլորշու վրա։ Երբ հալվի խառնել հալած շոկոլադի, հետ մինչև միատար զանգված ստանալը։ Ստացված զանգվածը, ավելացնել ձվի վրա և խառնել։ Ավելացնել ալյուր և նորից խառնել։ Դնել ջեռոցում և թխել 25 րոպե։

 Աղբյուրը ` © xohanoc.am https://xohanoc.am/post/shokolade-tort

loading...