Բաղադրամասեր

2 կգ տավարի միս, 500 գ բլղուր, 2-3 հատ գլուխ սոխ, 1 հատ ձու, 1 ճաշի գդալ ալյուր, ձեթ, աղ, կանաչի, կարմիր և սև պղպեղ, կիտրոններ

Պատրաստման եղանակը

Լավ լվացած տավարի միսը և սոխը 2-3 անգամ անցկացնել մսաղացով և լավ խառնել: Արտաքին շերտը պատրաստելու համար` վերցնել մսի կեսից քիչ և ավելացնել եռացած տաք ջրի վրա:Ջրի քանակը պետք է լինի այնքան, որ միսը դառնա կպչուն զանգված: Վրան ավելացնել մի քիչ այլյուր, ձու, կարմիր և սև պղպեղ և եթե պետք է մի փոքր տաք ջուր, որպեսզի միսը չկորցնի կպչողականությունը: Տաք ջրում թռչել բլղուրը, կես ժամից մինչև մեկ ժամ պահել տաք ջրում: Բլղուրը խառնել ոչ մեծ քանակությամբ ձեթի հետ, որից հետո խառնել մսի հետ և պահել 10-15 րոպե: Քանի դեռ, արտաքին շերտի ֆարշը հանգստանում է, անցնել միջուկի պատրաստմանը: Վերցնել մնացած միսը և տապակել մանրեցված գլուխ սոխի հետ: Վրան ավելացնել մանրեցված ընկույզ և կանաչեղն: Աղ պետք չէ: Պատրատի միջուկտ դնել սառնարանում: Միջուկը լցնելու համար պատրաստել թասիկ տաք կիտրոնաջրով: Թռչել ձեռքերը և վերցնել բլղուրի խառնուրդից մեկ բաժին: Ձեռքերով տալ փոքր բաժակի տեսք, բաժակի մեջ լցնել մսի միջուկը: Եզրերը փակել այնպես, որ նման լինի կիտրոնի: Ամանի մեջ լցնել ջուր, ավելացնել աղ և եռացնել: Իշլի քյուֆթան հատ-հատ լցնել ջրի մեջ: Եփել մոտ 10 րոպե: Եփել պետք է մարմանդ կրակի վրա:  

  Աղբյուրը ` © xohanoc.am https://xohanoc.am/post/ishli-qyufta

loading...