Բաղադրամասեր

1 թ/գդ (չոր) խմորիչ, 100 մլ ջուր, 3 բաժակ ալյուր, 2 հատ ձու, 0.5 բաժակ շաքարավազ, 1 պտղունց աղ , 170 գր կարագ, Խորիզի համար՝ 150 գր կարագ, 150 գր շաքարի փոշի, 1.5 բաժակ ալյուր, 1 հատ ձու (վրան քսելու համար)  

Պատրաստման եղանակը

Խմորիչը գոլ ջրում լուծում ենք, ավելացնում ենք 1 բաժակից մի փոքր քիչ ալյուր և 45 րոպե հանգիստ թողնում: Կարագը հալեցնում ենք, ձվերը շաքարավազի և աղի հետ հարում: Հալած կարագն ու ձվով զանգվածը լցնում ենք թթխմորի վրա, խառնում ենք և մաս առ մաս ավելացնում ալյուրը: Փափուկ և ձեռքերին կպչող խմոր ենք հունցում և 1 ժամով տաք տեղ դնում: Պատրաստում ենք խորիզը: Կարագը հարում ենք մինչև սպիտակի, ավելացնում շաքարի փոշին, հարում և ավելացնում ենք ալյուրը: Խառնելուց հետո փշրանք ենք ստանում: Խորիզով 5 գունդ ենք պատրաստում և խմորը 5 մասի կիսում: Այնուհետև յուրաքանչյուրը շրջանաձև գրտնակում ենք և խորիզը դնում խմորի մեջտեղում: Եզրերը սեղմում ենք, կարի հատվածով խմորը դեպի ներքև դնում ու թեթևակի գրտնակում: Այնուհետև վրան պատառաքաղով նախշեր ենք անում, հարած ձու քսում և 40 րոպե հանգիստ թողնում: Թխում ենք նախապես տաքացրած ջեռոցում՝ 30 րոպե (15 րոպե՝ միջին ուժեղությամբ, 15 րոպե՝ թույլ) և սառեցնում ենք:

Աղբյուրը ` © xohanoc.am https://xohanoc.am/post/klor-gata

loading...