Մտովի պատասխանում ես հաղորդագրությանն ու մի քանի ժամ անց հասկանում, որ չես ուղարկել այն: Սերիալ կամ ֆիլմ նայելիս ձեռքերդ մտցնում ես վերնաշապիկիդ տակ, որովհետև այնտեղ ավելի տաք է: Երգ լսելիս քեզ պատկերացնում ես բեմի վրա Քեզ հետաքրքրում է՝ արդյո՞ք այն մարդիկ, ում հետ երկար չես շփվել, հիշում են քեզ, թե ոչ: Երբեմն քնելիս հիշում ես դեպքեր, երբ խայտառակ ես եղել, և մարմնովդ դող է անցնում, ու սկսում ես ջանք թափել դա մոռանալու համար Եթե ֆեյսբուքում գրառումդ ոչ ոք չի լայքել, ջնջում ես այն: Մարդու հետ խոսելիս երբեմն պատկերացնում ես, թե ինչպես իրեն կպահեր, եթե հանկարծ հարվածեիր կամ համբուրեիր իրեն Երաժշտության տակ փողոցով քայլելիս քեզ ֆիլմի կամ տեսահոլովակի հերոս ես զգում: Ինչ-որ մեկի ֆեյսբուքյան էջին հետևելիս վախենում ես հանկարծակի լայքես կամ ընկերության հրավեր ուղարկես: Ինքդ քեզ հետ խոհափիլիսոփայական զրույցներ ես վարում Ոտքի բութ մատով հագուստը բարձրացնում ես հատակից: Ցնցուղ ընդունելիս ափերիդ մեջ ջուր ես հավաքում ու ցպնում վերև

loading...