Աղջիկներ... Աշխարհի ամենաքնքուշ ու նուրբ էակները ու նաև ամենատարօրինակ, երբ սիրահարված են: Նրանք կարող են իրենց պահել սառն ու անտարբեր՝ կարծելով, թե այդպես ավելի գրավիչ կլինեն այն տղայի համար, ում արդեն քանի տարի է՝ սիրահարված են, բայց համառորեն լռում են այդ մասին: Իսկ ուրիշ էլ ի՞նչ տարօրինակություններ ունեն սիրահարված դեռահաս աղջիկները, պատմում են հենց իրենք. Սիրահարված աղջիկը կարող է ժամերով սրտատրոփ սպասել իր սիրելիի հաղորդագրությանը ու տեսնել այն ստանալու հենց նույն վայրկյանին, սակայն կձևացնի, որ չի տեսել ու կպատասխանի միայն հաջորդ օրը: Սիրահարված աղջիկը հաճախակի է թղթի վրա գրում իր անունն ու սիրելի տղայի ազգանունը և փորձում պարզել՝ կսազի նրան այն հետագայում: Սիրահարված աղջկա համար իր սիրելի տղայի ամեն ինչն է է իդեալական՝ սկսած մայրիկից մինչև հարևանուհու լվացքը: Սիրահարված աղջիկը հաճախակի է ինքն իրեն հարցնում՝ «տեսնես կկարողանա՞մ նրա մայրիկին «մամա» ասել, երբ ամուսնանանք»: Սիրահարված աղջիկն ամեն օր մտնում է իր սիրելի տղայի նախկին կամ ներկա ընկերուհու ֆեյսբուքյան էջը: Սիրահարված աղջիկը անպայման ֆեյսբուքյան ֆեյք է ստեղծում ու դրանով սկսում շփվել սիրելի տղայի հետ, սակայն երբեք դա չի անի իր իսկական էջով: Սիրահարված աղջիկն իր սիրելիին կիլոմետրերի վրա է նկատում, բայց երբ արդեն մոտենում է բարևելու պահը, ձևացնում է, որ չի տեսել, որպեսզի առաջինը տղան բարևի: Սիրահարված աղջիկը կծիծաղի տղայի վրա, երբ իմանա, որ նրան կարճ մազերով մի դերասանուհի է դուր գալիս, սակայն հաջորդ օրը չի զլանա ու կվազի վարսավիրանոց և կարճ կկտրի մազերը: Սիրահարված աղջիկը փայլուն հիշում է իր սիրելի տղայի հեռախոսահամարը, սակայն երբ պատահական մի օր տղան զանգում է նրան, նա անպայման հետևյալ կերպ է պատասխանում զանգին՝ «կներեք, իսկ ո՞վ է խոսում»:
Ահա այսքանը, սակայն այս ցանկով սիրահարված աղջիկների տարօրինակությունների թեման չի ավարտվում: Եվ վերջում ամենակարևորը՝ սիրահարված աղջիկներն իսկապես շատ գեղեցիկ են: