Ներքնազգեստ գնել սեքոնդ-հենդ խանութներից: Ասել այլ աղջկա. «Դե ես չէի ասի, որ դու շաաատ գեր ես»: Մերկ ձեռքերով խեղդել այն աղջկան, ով ասում է. «Դե ես չէի ասի, որ դու շաաատ գեր ես»: Հավատալ տղային, երբ նա, չնայելով իր աչքերին, ասում է. «Շարունակիր, սիրելիս, ես լսում եմ քեզ»: Մեջքի ստորին հատվածին դաջվածք անել: Հանդիպել ընկերուհու նախկին ընկերոջ հետ: Ակնկալել, որ տղայի հետ հարաբերությունները նման կլինեն ռոմանտիկ կատակերգության: Կոպիտ խոսել սպասարկման ոլորտում աշխատող մարդկանց հետ: Հանդուրժել իր և իր երեխաների հանդեպ ֆիզիկական, էմոցիոնալ և սեռական բռնությունը: Մեքենա վարելու ընթացքում դիմահարդարվել: Հարցնել տղային. «Քեզ թվում է՝ նա ինձնից գեղեցի՞կ է»: Առաջին հանդիպմանն ուտել սխտոր կամ սոխ: Քնել դիմահարդարված վիճակում: Գնալ հարսանիքի և հարսից գեղեցիկ տեսք ունենալ: Ներողություն խնդրել ամաչկոտության և խոհեմության համար: Մտածել, որ ինչ-որ մեկին հետաքրքիր կլինեն իր շան կամ կատվի նկարները: Թույլ տալ հարբած ընկերուհուն անծանոթ տղամարդու հետ ինչ-որ տեղ գնալ: Մերկանալ այնպիսի վայրերում, որտեղ կա տեսախցիկ: Արդարացնել սեփական երեխայի անդուր վարքը: Գնել այնպիսի բան, որ ընդհանրապես պետք չէ:
Բամբասել ընկերուհիների մեջքի ետևում: 16 տարեկանից հետո շարունակել քնել փափուկ խաղալիքի հետ: Արհամարհել հիվանդության նախանշանները՝ հույս ունենալով, որ ինքն իրեն կանցնի: Սիրահարվել սրիկաներին: Ֆինանսական օգնություն ցուցաբերել տղամարդուն, ով հաշմանդամ չէ և գրեթե ավարտել է բարձրագույն կրթությունը: Վնասել տղամարդու ավտոմեքենան դավաճանության դեպքում: Սպասել ռոմանտիկ ֆիլմերի և գրքերի հերոս տղամարդուն: Ասել սիրելի տղամարդուն. «Եթե չես ուզում, կարող ես չանել»: Ծառայել բանակում: Անպատասխանատու կերպով սիրախաղ անել: Խորհուրդ տալ, երբ չեն հարցնում: Գրել վերջերս ամուսնացած նախկին ընկերոջը: Մնալ տանը և հորինել գոյություն չունեցող երկրպագուների, ովքեր կզանգեն և ժամադրության կհրավիրեն: Զարմանալ, թե ինչու տղամարդը չի կարդում իր մտքերը: Մտածել, որ չաշխատող մայրիկն ամբողջ օրն անբանությամբ է զբաղված: Մտածել, որ աշխատող մայրիկը չի սիրում իր երեխաներին: Անպատասխան սիրո մասին ստատուսներ գրել ֆեյսբուքում: Համեմատվել այլ աղջիկների հետ և նյարդայնանալ, որ նման չես իրենց: Մտածել, որ եթե 23 տարեկանից հետո չես ամուսնացել, ապա տանն ես մնացել: Հույսը դնել մայրիկի վրա և չսովորել ուտելիք պատրաստել: