Տասներկու կենդանակերպի նշանների միջից աստղաբաններն առանձնացնում են 5 իրականում ամենաբարդ բնավորություն ունեցողներին: Նրանց հեշտ չէ լավ հարաբերություններ հաստատել շրջապատի հետ, ընկերներ ձեռք բերել և ընտանիք կազմել: Իսկ նրանցից ոմանք ուղղակի «բռնկվում» են տեղում: Եվ այսպես, ովքեր են նրանք: 5-րդ հորիզոնական՝ Այծեղջյուր Այս կենդանակերպի տակ ծնվածները բարդ են շփման մեջ: Համառությունը նրանց երկրորդ անունն է: Նրանք երբեք չեն անի այն, ինչ չեն ցանկանում: Այծեղջյուրները հազվադեպ են հարգանքով վերաբերվում ինչ-որ մեկին, այդ պատճառով նրանց շփման շրջանակը միշտ սահմանափակ է: Այծեղջյուրները չեն սիրում ձանձրանալ, այդ պատճառով իրենց միշտ շրջապատում են ուժեղ մարդկանցով: Եթե դուք սիրահարվել եք այս կենդանակերպի տակ ծնվածին, ձեզ անհրաժեշտ կլինի ծով համբերություն:
4-րդ հորիզոնական՝ Ջրհոս Ջրհոսները շատ առանձնահատուկ են շփման մեջ: Միայն իրենց կարծիքն են գնահատում: Նրանք հեշտությամբ կարող են մեղադրել ինչ-որ մեկին, որպեսզի իրենց արդարացնեն: Ջրհոսները նպատակասլաց են, սակայն տեղ-տեղ դաժան: Առանձնանում են հատուկ խելքով, սակայն հաճախ զգացմունքները վեր են բարձրանում ու նրանք սկսում են լքել ավելի շուտ ընտրված ճիշտ ուղին:
3-րդ հորիզոնական` Երկվորյակ
Երկվորյակներին ինչ-որ մեկը մշտապես ինչ-որ տեղ է քաշում: Նրանց հեշտ չէ տեղում նստել: Վառ, շատախոս և քմահաճ են: Կրիտիկական պահերին նրանք հագնում են անտարբերության կամ նույնիսկ դաժանության դիմակը և լքում առանց որևէ բան ասելու: Շրջապատի կարծիքը Երկվորյակների համար դատարկ ձայն է: Նրանք ունեն իրենց երևակայության աշխարհը: Նենգ են: Թվում է բացահայտել եք նրանց, և հանկարծ պարզվում է, որ դուք կրկին պարտվել եք: Շախ և մատ:
2-րդ հորիզոնական՝ Ցուլ Ցուլերը չափազանց բռնկվող անձնավորություններ են: Նրանք ունակ են 15 վայրկյանում քանդել այն, ինչ տարիներով են կառուցել և դա վերաբերվում է ոչ միայն աշխատանքային նախագծերին այլև հարաբերություններին: Նրանք միշտ ճիշտ են․ եթե ճիշտ չեն, ուրեմն դուք ուղղակի պարտավոր եք ընդունել, որ նրանք ճիշտ են: Այդպիսի հասարակ կանոն կա նրանց կյանքում: Եթե դուք սիրահարվել եք այս կենդանակերպի նշանի ներկայացուցչին, ուրեմն իմացեք՝ երկու օրից ավելի հանգիստ չեք ունենա, իսկ կրակը մշտապես կբոցավառվի: Կրքերը միշտ կեռան ձեր ընտանիքում:
1-ին հորիզոնական՝ Կարիճ Կարիճներն ամենաչարն են կենդանակերպերի աշխարհում: Միշտ հասնում են նրան, ինչ ցանկանում են: Նրանց համար չկա ոչ մի անհնար բան: Ունեն շատ դաժան վերաբերմունք աշխարհի նկատմամբ, սուպեր էգո և վրեժխնդիր են: Նրանց համար մարդիկ իրենց սեփականությունն են, այդ պատճառով, եթե դուք ընկել եք նրանց թակարդը, ապա մշտապես մնալու եք ստրկության մեջ: Այս կենդանակերպի նշանի ներկայացուցչի հետ ամեն տեսակի հարաբերություն սպառնում է ունենալ ծանր հետևանքներ: