Որոշ մարդիկ չեն սիրում լուսանկարվել և կարծում են, որ նրանք ֆոտոգենիկ չեն կամ էլ նրանք չեն համապատասխանում գեղեցկության չափանիշներին: Մարդու մարմինը գործիք է, և մենք ունենք ձեռքեր, որ բռնենք առարկաներ, ունենք ոտքեր, որպեսզի քայլենք և աչքեր, որպեսզի տեսնենք: Հենց դա է կարևորը: Մենք կարող ենք մնացած ամեն ինչը թաքցնել հագուստի և դիմահարդարման տակ, կամ էլ շտկել դա ճիշտ կեցվածքով և դիրքով:   Այսօր մենք ձեզ կապացուցենք, որ աշխարհում տգեղ մարդ չկա, և բոլորն էլ կարող են աստղերի նման փայլել: Միայն անհրաժեշտ է իմանալ մի քանի հիմնական դիրքեր, և հաջողված տեսքը պատրաստ է: Կոնքերին դրված ձեռքերը մարմինն ավելի մեծ են ցույց տալիս և ագրեսիվ կեցվածք են ստեղծում: Ավելի լավ է արմունկները հետ տանել, ցույց տալ ձեր գեղեցիկ եղունգները և մի փոքր թեքել գլուխը. այսպես ինտրիգը կփոխարինի ագրեսիային: Մի սեղմեք ձեր իրանը. դա ավելորդ ծալքեր է առաջացնում ձեր հագուստի վրա և ցանկալի տպավորիչ տեսքը չի հաղորդում: Ուշադրություն դարձրեք ձեր ձեռքերի դիրքին. դրանք պետք է բնական լինեն: Խուսափեք ձեռքերը հարթ և լարված ցույց տալուց, ինչպես նաև արմունկները չպետք է ուղղված լինեն ուղիղ տեսախցիկի վրա: Եվ հիշե՛ք՝ ձեր դաստակները պետք է ազատ և ճկուն լինեն: Մատների ծայրով այտին թեթև հպումը և մի փոքր բացված բերանը ձեզ գրավիչ տեսք կտան:Ամենակարևորը՝ պետք չէ այտը պինդ սեղմել, քանի որ այն տպավորություն կստեղծի՝ իբր դուք ատամի ցավ ունեք: Թեև ձեռքերը պետք է ազատ լինեն, դրանք չպետք է ուղղակի կախված լինեն: Մի ձեռքը դրեք իրանին և գլուխը մի փոքր թեքեք մի կողմ. այսպես դուք կընդգծեք ձեր մարմնի բոլոր առավելությունները: Աչքերը լայն մի՛ բացեք: Մի փոքր թախծոտ աչքերը և գեղեցիկ շուրթերը ձեր լուսանկարն ավելի գեղեցիկ կդարձնեն: Եթե մի փոքր թեքեք ձեր գլուխը, մատների ծայրով դիպչեք ձեր դեմքին և մի փոքր բացեք բերանը, դուք շատ կանացի տեսք կունենաք: Մի՛ կկոցեք աչքերը: Դեմքը ձեռքերով մի՛ ծածկեք:Հետևեք աջ նկարի օրինակին: Ճիշտ ընդգծեք ձեր մարմնի մասերը: Ավելի լավ է ընդգծել ձեր իրանը, քան թե փորը: Մարմինը չպետք է փակված լինի, քանի որ այդպես այն լարված և ոչ գրավիչ է ստացվում: Մռայլ հայացքը ձեր շուրթերին անհամաչափ և մեծ տեսք է տալիս, և բացի այդ լուսանկարը ոչ բարյացակամ տեսք է ստանում: Նայեք ուղիղ տեսախցիկին՝ մի փոքր մարմինը թեքած վիճակում: Կարող եք ձեռքերի տարբեր դիրքերով փորձել: Մի՛ բարձրացրեք կզակը: Ձեռքերը պետք է հանգիստ և թույլ լինեն: Ուղղակի համեմատեք այս երկու լուսանկարները:Արհեստականորեն մի կոտրեք ուղղահայաց գիծը: Հիշե՛ք, որ ավելորդ ծամածռված դիրքերը ձեր լուսանկարին անբնական տեսք են տալիս: Ահա մի փոքրիկ գաղտնիք. ձեր մարմինը պետք է լուսանկարում «Տ» տառի տեսք ունենա: Ուղղակի մարմնի ծանրությունը հենեք մի ոտքի վրա, ձեռքերին հանգիստ և թուլացրած տեսք տվեք և մի փոքր բարձրացրեք կզակը:

loading...