Սեքսը պետք է լինի տարբեր ու տարատեսակ, և դա կրկնակի կարևոր է հարատև հարաբերությունների պարագայում։ Հոգեբաններն առանձնացնում են սեքսի 7 տեսակներ, որոնք անպայման են զույգի սեռական կյանքում՝ սեռական ներդաշնակություն ունենալու համար։

1. Դանդաղ սեքս Սա ավելի ճիշտ սիրով զբաղվել է, քան զուտ սեքս. երկար նախաբան, սահուն շարժումներ, իրար վայելել... Մի խոսքով՝ իսկական հաճույք։

2. Արագ սեքս Այրվելով կրքից՝ դուք բառիս բուն իմաստով պոկում եք շորերն իրար վրայից ու անցնում եք գործի՝ նույնիսկ չհասցնելով հասնել ննջարան կամ էլ գուցե դիտավորյալ եք ուզում անել դա սեղանի վրա կամ էլ հայելու առջև։ Արագ սեքսն ունի մի շարք առավելություններ, որոնցից առավել էականը նրանում է կայանում, որ եթե ձեր հարաբերություններում առկա է արագ սեքս, ապա նշանակում է նաև առկա է կիրք, ինչն անչափ կարևոր է։

3. Սեքս զուգընկերներից մեկի համար Օրալ սեքսը նման լուծում է։ Հաճույք պատճառելով զուգընկերոջը, տեսնելով նրա գրգռումը՝ անպայմանորեն մյուս զուգընկերն էլ է գրգռվում։ Ու հետո, ո՞վ է ասել, որ սեքսի այս տեսակից չի կարելի կտրուկ անցում անել ասենք թե նույն արագ սեքսին։ 4. Հանգստացնող սեքս Այո-այո, հոգեբանները նաև սեքսի այսպիսի տեսակ են առանձնացնում։ Այն հիանալի միջոց է լիցքաթափվելու ծանր աշխատանքային օրվա ավարտից հետո։ Այսպիսի սեքսում պարտադիր նախապայման է անդադար տեսողական կոնտակտը զուգընկերոջ հետ ու ամբողջական լիցքաթափումը։

5. Վայրի սեքս Մի զսպեք ձեզ. գոռացեք, հայհոյեք, կծեք, վաղացրեք հարևաններին, իսկ հետո՝ ուժասպառ, բայց երջանիկ թույլ տվեք մի քանի ժամ խորը քուն։

6. «Կինը վերևից» Կապիր նրան կամ էլ ձեռնաշղթաներով գամիր մահճակալին։ Կարևոր է, որպեսզի կինն իրեն այդ օրը զգա տիրուհի ննջարանում, և նույնիսկ եթե նման կեցվածքը հատուկ չէ տվյալ կնոջը, ապա միևնույն է՝ արժե փորձել, քանզի նոր զգացողություններն անկասկած դուր կգան նրան։

7. «Տղամարդը վերևից» Տեսե՞լ եք «Մոխրագույնի 50 երանգները», գուցե դա քիչ ծայրահեղացված տարբերակ է, բայց որոշակի կոպտությունն ու դոմինացիան կարող են խթանել ձեր երևակայությունն ու երկուսիդ էլ պատճառել հաճույք, որը կբեկի հաճույքների սահմանների մասին ձեր պատկերացումները։

loading...