Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հունվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Երզնկյան 1 շենքի բակում տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Սևակ Պողոսյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև նույն բաժնի քննչական բաժնի պետի տեղակալներ Հարություն Խեդոյանն ու Վահե Լաչինյանը։ Այս պահին տեղում աշխատում է նաև դատաբժիշկը, իսկ դին անճանաչելի է, քանի որ ընկած է բերանքսիվայր և գլուխն ամբողջովին ջախջախված է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը նշված շենքի, որը 14 հարկանի է, 12-րդ հարկի բնակարաններից մեկի ճաղավանդակը պոկել է և գողություն անելու նպատակով փորձել է ներթափանցել այդ բնակարան, սակայն իր կամքից անկախ՝ նա ընկել է ցած։ Նրա մոտ հայտնաբերվեց մարտկոց /батарейка/, ձեռնոցներ, իսկ մի քիչ այն կողմ հայտնաբերվեց պտուտակահան։ Այս պահին ոստիկնությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
loading...