SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնում հետաքննություն է կատարվում Արտաշատ քաղաքի բնակչուհի՝ 21-ամյա Հ. Ի.-ի դիմումի հիման վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հունվարի 24-ին Արտաշատի ոստիկանություն է դիմել և հայտնել, որ հունվարի 22-ին, ժամը 22-ին Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 107 շենքի հետնամասում ոմն Սերգեյ իր վարած Վազ 2121 մակնիշի ավտոմեքենայի մեջ իր կամքին բռնանալով՝ սեռական հարաբերություն է ունեցել։ Ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ոմն Սերգեյը հանդիսանում է նշված փողոցի բնակիչ, 22-ամյա Ա. Հ.-ն, ով բերման է ենթարկվել ոստիկանություն։ Հ. Ի-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր։
loading...