Սուտ մատնություն տալու համար երիտասարդ աղջիկը դատապարտվել է 6 ամսվա պայմանական ազատազրկման:

Ըստ մեղադրական եզրակացության` Անին 2016թ օգոստոսի 23-ին Կոտայքի մարզի իրենց տանից ինքնակամ հեռացել է եւ մինչեւ օգոստոսի 26-ը տանը չի գիշերել: Դա արդարացնելու նպատակով Անին կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն: Այն է` 2016թ օգոստոսի 26-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ երկու օր առաջ գիշերն Արամը Գառնի ձորում իր նկատմամբ բռնություն գործադրելով բռնաբարել է իրեն՝ մարմնի տարբեր հատվածներում պատճառելով մարմնական վնասվածքներ:

Անիին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

Դատական քննությունն անցկացվել է արագացված կարգով: Դատարանը որոշում է կայացրել 6 ամսվա ազատազրկման դատապարտել երիտասարդ աղջկան, սակայն կիրառել պայմանական պատիժը` սահմանելով 1 տարվա փորձաշրջան:

loading...