Օքսֆորդի համալսարանի, Հարվարդի առողջապահության դպրոցի և Բժշկական գիտությունների չինական ակադեմիայի գիտնականները պարզել են, որ կծու սնունդը կարող է փրկել մարդուն մի շարք մահացու հիվանդություններց, այդ թվում նաև քաղցկեղից և գլխուղեղի կաթվածից:

Հետազոտությունները ցույց են տվել, որ շաբաթական երեք անգամ կծու սնունդ օգտագործելը նվազեցնում է քաղցկեղի կամ սրտի հիվանդությունների հետևանքով վաղաժամ մահվան վտանգը

Բժիշկները հայտնաբերել են, որ շաբաթական 2-3 անգամ կծու սնունդ օգտագործելով, մարդիկ 14%-ով նվազեցնում են վաղաժամ մահվան վտանգը: Կծու սննդի օգտագործումը հատկապես լավ է քաղցկեղի և սրտի հիվանդությունների հետևանքով վաղաժամ մահը, ինչպես նաև շնչառական խնդիրները կանխելու համար:


Գիտնականները, սակայն չեն պարզել, թե որն է նման ազդեցության պատճառը, իսկ որը՝ հետևանքը: Սակայն բազմաթիվ կծու ուտեստներում պարունակվում է կապսաիցին, որը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը ճարպակալման, քաղցկեղի և մի շարք այլ հիվանդությունների դեմ: Սա քիմիական նյութ է, որը պարունակվում է չիլի պղպեղում և օգտագործվում է բազմաթիվ ուտեստների բաղադրության մեջ: Շատ գիտնականներ համարում են այն ուժեղ հակաօքսիդանտ, որն օժտված է հակաքաղցկեղային և հակաբորբոքային հատկություններով:

Ընդհանուր առմամբ՝ գիտափորձի հեղինակները հետևել են 30-79 տարեկան 487 հազար չինացի կամավորի, որոնք մանրակրկտորեն պատմել են իրենց ինքնազգացողության և սննդի մեջ ունեցած նախասիրությունների մասին: Ուսումնասիրությունները տևել են 7 տարի և այդ ընթացքում կյանքից հեռացել է 20224 կամավոր:

loading...