Լեո Բոկերիան նշանավոր բժիշկ-սրտաբան է, պրոֆեսոր, ՌԴ Առողջապահության նախարարության գլխավոր սրտավիրաբույժը։ Շատերն են երազում նրա մոտ ընդունելության ընկնել։ Հոգ տանելով խնամյալներին՝ նա բազմակողմանիորեն ուսումնասիրել է մարդու օրգանիզմը և եզրակացություններ արել, որոնք ցնցել են ժամանակակաից սննդաբաններին։

Մեզ հավատցնում են, որ նախաճաշը պարտադիր է, որի շնորհիվ օրգանիզմի նյութափոխանակությունը ճիշտ է ընթանում, ու այն ոչ մի դեպքում չի կարելի բաց թողնել։ Լեո Բոկերիան պնդում է, որ գիտի՝ ինչպես արագ նիհարել առանց դիետաների։ Պետք է ընդամենը բաց թողնել առավոտյան սննդի ընդունումը։ Քիչ է ասել, որ շատերին հետաքրքրեց այս տեղեկությունը․ չէ՞ որ նախաճաշը բաց թողնելն ավելի հեշտ է, քան ընթրիքը։


Ինչպես սնվել՝ նիհարելու համար

«Նախաճաշն ինքդ կեր․ սա բացարձակ անմտություն է․ նկատի ունեմ լիարժեք նախաճաշը։ Որովհետև դուք արթնացել եք, օրգանիզմն սկսում է աշխատանքային վիճակի գալ, դուք նստում եք սեղանի մոտ, մի ափսե միս եք ուտում, խմորային ինչ-որ բան, խմում որևէ հեղուկ։ Հետո հագնվում եք, աշխատանքի գնում։ Էլ ձեզնից ի՞նչ աշխատող։ Զուտ ֆիզիոլոգիապես։

Ես շատ վաղուց, դեռ՝ երբ սկսվեց խորհրդա-ամերիկյան համագործակցությունը, ուշադրություն եմ դարձրել, որ շատ հայտնի սրտաբաններ լավագույն դեպքում առավոտներն ընդամենը մի փոքրիկ գավաթ սուրճ էին խմում։ Վերջ։ Կեսօրին, դա իրենց մոտ լանչ է կոչվում՝ ինչ-որ բրդուճ։

Իսկ երեկոյան մարդ տուն է գալիս, լիարժեք սնվում, հետո գնում լողավազան, լողում, ինչ-որ բան կարդում։ Դրա համար էլ նախաճաշդ տուր թշնամուն, ճաշին թեթև մի բան կեր, երեկոյան, բայց ոչ շատ ուշ, նորմալ սնվիր, իսկ հետո՝ ֆիզկուլտուրա։ Իմ դիտարկումներով՝ երկրներում, որտեղ մարդիկ երկար են ապրում, ապրում են այսպես»։

Կոռնելյան համալսարանի աշխատակից Դեյվիդ Լևիցկին բազմակողմանի հետազոտություններ է կատարել, որոնք ցույց են տալիս, որ մի քանի օր շարունակ չնախաճաշելու դեպքում կարելի է շոշափելիորեն նիհարել։ Առավոտյան չնախաճաշած մարդիկ ճաշին սուր քաղց էին զգում, բայց դա չի նշանակում, որ նրանք ավելի շատ էին ուտում, քան մյուսները։ Փոխարենը նրանց ամբողջ օրվա կալորիաների քանակն ավելի քիչ էր, քան՝ նախաճաշողներինը։

Եթե մտածում ես սնվելով նիհարելու մասին, անպայման փորձիր այս մեթոդը։ Հակացուցումներ կան միայն շաքարախտով հիվանդների համար, որոնք պետք է խստորեն հետևեն սննդակարգին։


Ավելի լավ արդյունքի համար նվազագույն ֆիզիկական ծանրաբեռնվածութուն ունեցեք ու խուսափեք որոշակի մթերքներ ուտելուց։ Լեո Բոկերիան դրանց թվին է դասում հալած պանիրները, ոստրեն, երշիկը, արագ պատրաստվող շիլաները, կաթնաշոռի պանրիկները, փաթեթավորված հյութերը։

Նիհարած մարդիկ գիտեն՝ ինչ հաճելի է սեփական մարմնով գոհանալն ու կամքի ուժով հպարտանալը։ Փորձիր հայտնի բժշկի մեթոդը․ այն սեփական քաշը վերահսկելու ամենահեշտ միջոցներից է։

loading...