Մեքենայի ղեկին զուգահեռաբար ժամանակակից smartphone-ների ընձեռած տարբեր ծառայություններից օգտվելու և շեղվելու պատճառով վթարների դեպքեր գրանցվել են բազմիցս: Իսկ վերջերս հատկապես Facebook-ի ուղիղ եթերն է դարձել մերօրյա երիտասարդության շրջանում ամենատարածված ու նորաձև զվարճանքներից մեկը: Սակայն սեփական կյանքի առանձին դրվագները պատեհ-անպատեհ «անմիջապես» ի ցույց դնելու անհաղթահարելի սովորությունը, ինչպես ցանկացած մոլուցք, հղի է նաև ամենածանր հետևանքներով, ինչպես տվյալ դեպքում:
Չեխիայում 120կմ/ժ արագությամբ ընթացող երկու աղջիկներ, որոնք իրենց ընթացքով կիսվում էին Facebook-ի ուղիղ եթերում, բախվել են ճանապարհի արգելապատնեշին։ Ուղևորը մահացել է տեղում, վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է…

 

loading...