25 հազար դրամի փոխարեն 475 հազար դրամ վերցրած գնորդը ներկայացել է ոստիկանություն. Ինչպես է արդարացել կինը

Ինչպես նշել ենք, օգոստոսի 5-ին ոստիկանությունը տեսանյութ էր հրապարակել, որ առևտրի կենտրոններից մեկում գանձապահը 25 հազարի փոխարեն գնորդին սխալմամբ վերադարձրել է 475 հազար դրամ: Դեպքի վերաբերյալ ոստիկանություն հաղորդում է ներկայացրել խանութի աշխատակիցը, որը պատմել էր, թե գնորդն իրեն տվել է 50 հազար դրամ, սակայն ինքը հոգնածության պատճառով մուտքագրել է 500 հազար դրամ եւ գնորդին վերադարձրել 475 հազար դրամ:

Տեսանյութում պատկերված կինը օգոստոսի 6-ին ներկայացել է ոստիկանություն և ներակայացրել գումարը՝ հայտնելով, որ տեղի ունեցածը շփոթմունքի արդյունք է եղել:

 

Աղբյուր՝ Hayinfo.net

loading...