Ներկայացնելով այս ցուցակը՝ կարելի է կոտրել կարծրատիպը, որ դերասանի բարձրագույն կրթությունը պարտադիր է լավ դերասան լինելու համար:

Գրիշա Աղախանյան
Image result for Գրիշա աղախանյան
Գրիշան սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում: Այնուհետև սովորել է Երևանի Մ. Հերացու անվան բժշկական ինստիտուտի ատամնաբուժական ֆակուլտետում: Առաջին անգամ որպես դերասան նա հանդես է եկել թատրոնում: 

Հայկ Մարության 
Фото Hayk Marutyan.

Շատերիս կողմից սիրված Հայկոն, որին բոլորս գիտենք «Կարգին հաղորդումից», սովորել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում, խաղացել է պոլիտեխնիկական ինստիտուտի «Հայկական պրոյեկտ» ՈւՀԱ թիմում:

Մկրտիչ Արզումանյան
Фото Mkrtich Arzumanyan.

Մկոն նույնպես հայտնի է մեզ «Կարգին հաղորդումից»: Քչերը գիտեն, որ Մկոն ունի ռուսական կրթություն։ Նա նաև սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում: 

Հովհաննես Ազոյան
Image result for Հովհաննես ազոյան

Հովհաննես Ազոյանը սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում, մասնագիտությամբ նա ֆինանսիստ կառավարող է: 

Ռաֆայել Երանոսյան
Фото Rafael Yeranosyan.


Դերասան, հումորիստ Ռաֆայել Երանոսյանը սիրվել է շատերի կողմից: Նա ավարտել է դերասանական ստուդիա, սակայն չունի դերասանի բարձրագույն կրթություն:

Լևոն Հարությունյան 
Фото Levon Harutyunyan.

Սովորել է Աշտարակի կիսահաղորդիչների ուսումնարանում և Երևանի լուսանկարիչների թիվ 24 ուսումնարանում: Համապատասխան բարձրագույն կրթության բացակայությունը չի խանգարել նրան սիրվել հանդիսատեսի կողմից:

Գրիգոր Դանիելյան 
Фото Григора Даниеляна.
Գրիգոր Դանիելյանը սիրվեց Yere1 նախագծից։ Նրան բոլորը գիտեն նաև «Ֆուլ հաուս» սիթքոմից։ Գրիգորը սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում: 

Վաչե Թովմասյան 
«32 ատամից» հայտնի դարձած Վաչեն ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի բաժինը: Վերջին շրջանում նա սիրվեց «Քարե դարդ» սիթքոմից: 

Աղբյուրը՝ BlogNews

loading...