Սեպտեմբերի 18-ից «Շանթ պերմիումի» եթերում կմեկնարկի «Էլենի օրագիրը» հեռուստասերիալը, որտեղ գլխավոր հերոսներից մեկին մարմնավորում է երիտասարդ դերասան Սիսիան Սեփանյանը:  Նա Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է: 
 
- Սիսիան, «Էլենի օրագիրը» հեռուստասերիալը Ձեր երկրորդ հեռուստատեսային աշատանքն է: Կարճ ժամանակում նոր առաջարկ ստացավք` կպատմե՞ք հրավերի և այն ընդունելու Ձեր պատճառների մասին:
 
- Այստեղ ևս «Օտարը» հեռուստասերիալի աշխատակազմն է։ Առաջարկը ստացա ռեժիսորի կողմից, սյուժեն հետաքրքիր էր և չկրկնվող ու ամենակարևորը շատ հավանեցի առաջարկված կերպարը. չնդունելու պատճառ չկար:
 
- Ինչպես հասկանալի է դառնում, այս անգամ ևս երկու հերոսներից մեկն եք, ով պայքարելու է սիրելի աղջկա համար: Սցենարային նմանություն կա՞ «Օտարը» հեռուստասերիալի միջև, քանի որ առաջին հայացքից այդ տպավորությունն է:
 
- Երկու տարբեր պատմություններ են և ամեն ինչ այնպես չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Տարբերվում են թե թեմատիկ, թե ժանրային առումով. պարզապես հետևեք զարգացումներին։
 
- Կխնդրեմ մի փոքր պատմել նոր հեռուստասերիալի սյուժետային զարգացումների մասին. ի՞նչ է սպասվում հեռուստադիտողին:
 
- Չեմ կարող զարգացումներից պատմել, բայց պատմությունը շատ հետաքրքիր է։ Այն ծավալվում է չորս հերոսների, նրանց ընկերների և նրանց հարազատների շուրջ։ Քոլեջում սովորող ավարտական դասարանի աշակերտներ են, ովքեր փորձում են չսխալվել կյանքում, գտնել իրենց առաքելությունը և երջանկությունը։
 
- Ովքե՞ր են Ձեր խաղընկերներն այստեղ: Ի՞նչ մթնոլորտ է տիրում նկարահանման հրապարակում:
 
- «Օտարը» հեռուստասերիալի դերասաններից շատերն են ներգրաված նոր նախագծում։ Հիմնական իմ խաղնկերներն են այստեղ Դավիթ Հակոբյանը, ով իմ պապիկին է մարմնավորելու, Էդգար Իգիթյանի հետ վաղուց ենք ճանաչում իրար, բայց առաջին անգամ ենք աշխատում միասին, Իննա Խոջամիրյանը և Մարինկա Խաչատրյանը։ Այս նախագծում նույնպես ընկերներ ունեմ և առհասարակ ջերմ ընկերական մթնոլորդ է տիրում նկարահանման հրապարակում, ինչը ավելի է հեշտացնում աշխատանքը։
 
- Կրկին դրական հերոսի եք մարմնավորելու, չե՞ք վախենում, որ ինչպես շատ դեպքերում է լինում, ռեժիսորները Ձեզ բազմաժանր ստեղծագործելու հնարավորություն չեն տա՝ անընդհատ դրական կերպարներ վստահելով:
 
- Կերպարները տարբեր են իրարից, դրական հերոս ասվածն էլ հարաբերական է. ինչպես արդեն նշեցի, ամեն ինչ կարող է լինել ոչ այնպես, ինչպես թվում է առաջին հայացքից։ Կարծում եմ` լավ ռեժիսորը կարող է նկատել, տեսնել դերասանի պոտենցիալը, հնարավորությունները և լավ դերասանը իրեն կարող է դրսևորել տարբեր կերպարներում, այնպես որ միշտ նույն ամպլուայում մնալու մտավախություն չունեմ։
 
- Կա՞ կերպար, որի մասին երազում եք:
 
- Ինձ համար չկա կոնկրետ կերպար, որին կերազեի մարմնավորել: Դերասանի համար ցանկացած դեր ունի իր նշանակությունն ու առաքելությունը, դերասանի համար պետք է բացառված կերպար չլինի, քանի որ յուրաքանչյուր կերպար ունի իր ասելիքը: Դերասանը պետք է գտնի այդ ասելիքը և ամենակաուևորը այն ճիշտ կերպով մատուցի։
 
- Սիսիան, ինչպես սկզբում նշեցի, սա արդեն Ձեր երկրորդ աշխատանքն է: Արդեն հարմարվե՞լ եք այս աշխատանքին, ինչն է այստեղ Ձեզ ամենաշատը գրավում և ինչ բացթողումներ եք տեսնում, որոնք կցանկանայիք շտկել:
 
- Սա իմ երկրորդ աշխատանքն է հեռուստատեսությունում, բայց առհասարակ, կարճամետրաժ ֆիլմերում և ներկայացումներում նույնպես խաղացել եմ նախքան հեռուստատեսություն մտնելը։ Իսկ ինչ վերաբերվում Է նախագծին, նոր պատմության մեջ աշխատելը միշտ էլ նորովի հետաքրքիր է, դերասանի մասնագիտությունը դրանով է յուրահատուկ, որ կապ չունի թէ դա իր որերորդ նախագիծն է `դու երբեք չես ձանձրանում նոր կերպարներ կերտելուց, միշտ աշխատելու տեղ ունես:
 
Աղբյուրը՝ Life.panorama
loading...