Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանում Ավետ Բարսեղյանը կներկայանա նոր հեռուստանախգծով: «Հայաստան ջան» ծրագիրը ինտելեկտուալ պայքար է, որը կընթանա երկու թիմերի միջեւ:

Մասնակից յուրաքանչյուր եռյակը, որը կազմված կլինի հայտնի եւ սիրված արտիստներից, կփորձի պատասխանել ավելի շատ հարցերի, որոնց միջոցով կուտակած միավորների հանրագումարն էլ կորոշի խաղի ելքը: Հինգ փուլից կազմված խաղի ընթացքում կհնչեն բացառապես Հայաստանի ու հայերի պատմությանը, մշակույթին, խոհանոցին ու արվեստին վերաբերող հարցեր: Առանձին փուլով մասնակիցները կստուգեն նաեւ հայրենագիտության ոլորտի իրենց գիտելիքները: «Հայաստան ջան»-ը եթերում կլինի յուրաքանչյուր շաբաթ՝ ժամը 20:30-ին:

Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին՝ ազդարարելով շուրջ մեկ տասնյակ նոր հաղորդումների սկիզբը: 

 

Աղբյուրը՝ 168.am

loading...