«Տաշիր Գրուպ»-ի նախագահ Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթև Կարապետյանն Instagram-ի իր էջում եղբոր` Կարենի հարսանիքից լուսանկար է հրապարակել` դրան կից կատարելով հետևյալ գրառումը.

«Ինքս ինձ նախանձում եմ այն մարդկանց հարցում, ովքեր շրջապատում են ինձ, մարդկանց, ում հանդիպում եմ, և նրանք դառնում են իմը, մարդիկ, ովքեր հավաքված են մեկ թիմում:

Արտաքին աշխարհում նրանցից յուրաքանչյուրը  հրաշալի մասնագետ է: Բայց նույնիսկ նրանք գիտեն, որ միայն ինձ հետ կարող են իրականացնել ոչ միայն իմ, այլև իրենց գաղափարները:

Հաճա՞խ են  ձեզ հասկանում կես բառից, 10 մարդ միաժամանա՞կ:

Ինձ` այո:

7 հսկայական մեքենա դեկոր, ծաղիկներով բեռնված ինքնաթիռներ, անձնակազմի տասնյակ աշխատակիցներ, նախապատրաստական փորձերի շաբաթներ:

Եվ ահա…

Այն ամենը, ինչ եղավ 16.09.2017-ին, աշխարհում եղավ  առաջին անգամ:

Ոչ մի կարևոր գաղտնիք  դուք չեք կարող գտնել սոցիալական ոչ մի ցանցում, որովհետև 580 մարդ զարմացած էին այդ պահին այնքան, որ նրանց հեռախոսները հանգիստ դրված էին նրանց առջև: Հենց դա է եղել նպատակը»:

Աղբյուրը՝ 168.am

loading...