Անաիս Սարդարյանն այս շրջանում հեռուստատեսային որեւէ նախագծում ներգրավված չէ, չի խաղում նաեւ «Գլամուրային չոբանները» ներկայացման մեջ: Իսկ պատճառը, ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, գեղեցիկ կարգավիճակն է. դերասանուհին երեխայի է սպասում:
Թեեւ Անաիսն իր հղիության մասին որեւէ մեկնաբանություն դեռեւս չի ցանկանում տալ, նրա կլորացած փորիկն արդեն ակնհայտ է:):
Օրերս տեղի ունեցած մանկական նորաձեւության ցուցադրությունից հետո էլ ռեժիսոր, պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանի կինը՝ Լիլիթ Կարապետյանը, ներկայացնելով դստեր լուսանկարները, իր գրառման մեջ անդրադարձել է նաեւ Անաիսին.«Միջոցառման գեղեցկության եւ հմայքի հեղինակ՝ ամենասիրուն հղի եւ ամենալուսավոր դերասանուհի՝ Անաիս Սարդարյան»,-նշել է նա:
Աղբյուրը՝ Bravo.am
loading...