Լոս Անջելեսում վախճանվել է ամերիկյան հանրահայտ Playboy ամսագրի հիմնադիր 91-ամյա Հյու Հեֆները: Արտասահմանյան լրատվամիջոցներն արդեն պարզել են, որ նրա մեծ կարողությունը կժառանգեն նախորդ ամուսնություններից երեխաները, միջոցներ կտրամադրվեն նաեւ բարեգործական մի քանի հիմնադրամի, իսկ ահա, վերջին կինը՝ 30-ամյա մոդել Կրիստալ Հարիսը, կմնա ձեռնունայն: 

Հյու Հեֆները` կնոջ հետ


Հիշեցնենք, Հեֆները 3 անգամ ամուսնացած է եղել, ունի 4 երեխա: Նա ծնվել է 1926թ.-ին՝ Չիկագոյում: Մասնակցել է 2-րդ համաշխարհային պատերազմին, աշխատել Esquire ամսագրի գովազդի բաժնում:

Հյու Հեֆները` կնոջ հետ


1953 թվականին Հեֆները մի քանի ներդրողների, ինչպես նաեւ մորից ստացած ֆինանսական միջոցների հաշվին հրատարակում է Playboy-ի առաջին համարը, որի շապիկին Մերլին Մոնրոն էր: Այսօր ամսագիրը մեծ մասսայականություն է վայելում ամբողջ աշխարհում եւ հատկապես տղամարդկանց շրջանում:):


Աղբյուրը՝ Bravo.am

loading...