Կրեմլում երեկ կայացել է «Տաշի շոուի» հինգերորդ հոբելյանական համերգը, որի ժամանակ ելույթ են ունեցել Թաթան, Սիլվա Հակոբյանը, Մարտին Մկրտչյանը, Արամեն, Միհրան Ծառուկյանը, Սոֆի Մխեյանը, Նարեկ Բավեյանը, Արմենչիկը, Մարտ Բաբայանը, Լիլիթ Կարապետյանը, Սևակ Խանաղյանը, Սուպեր Սաքոն, Սպիտակցի Հայկոն, Մարգարիտա Պոզոյանը, Գաբի Գալոյանը, Արմեն Պետրոսյանը, Մարջան Ավետիսյանը, Գրիգոր Դանիելյանը, Արփինե Գաբրիելյանը, Գրիգոր Եսայանը, Արա Մարտիրոսյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Սոսո Պավլիաշվիլին,  Քրիստինա Սին:

 

Համերգի կազմակերպիչ է Euromusic Entertainment ընկերության PR տնօրեն Լուսինե Խաչատրյանը  Tert.am Life–ին լուսանկարներ տրամադրեց և պատմեց, որ երեկոն շատ լավ է անցել. ««Տաշի շոուն» միշտ էլ շատ լավ է անցնում, սակայն այս տարի շատ յուրահատուկ էր. դեռ տուն չէինք հասել, բազմաթիվ արձագանքներ ենք ստացել։ Շատ էմոցիոնալ ու լավ համերգ էր։ Ինչպես միշտ, բոլորի երգերի պրեմիերաները մեզ մոտ են լինում։ Մկոյի և Սոնայի դուետը շատ մեծ անակնկալ էր հանդիսատեսի համար։ Շատ սիրուն երգ ներկայացրին։ Դահլիճը շատ բուռն արձագանքեց»։

 

Նա հայտնեց, որ երեկոյի ընթացքում եղել են հատուկ «Տաշի շոուի» համար մշակված բեմականացումներ` «Ֆուլ հաուսի», Աշոտ Ղազարյանի, Անդոյի և Ռաֆոյի կողմից։

 

«Հայերը պայթեցրեցին Կրեմլը։ Մի օրով այն վերածվել էր Հայաստանի. բոլորը պարում, ուրախանում էին։ Նախորդ տարվա պես պատշգամբները պայթում էին հայերի էմոցիաներից, Ռուսաստանի հայությունը միշտ մեր կողքին է»,– նշեց Լուսինեն։

loading...