Life.panorama.am-ի զրուցակիցն է Make up արտիստ Աշխեն Կոստանդյանը, ով  կիսվել է իր հաջողության գաղտնիքներով, ինչպես նաեւ պատմել իր գլխավոր  հատկանիշի մասին, ըստ որի նա դառնում է հայտնիների սիրելին, ում «դավաճանել» գրեթե չի ստացվում:

-  Աշխեն, առաջինն ուզում եմ իմանալ Ձեր հաջողության գաղտնիքը, որի միջոցով դուք հասել եք այս կետին, երբ Ձեր ձեռագիրը հստակ է եւ ոչ շփոթելի:

-   Իմ հաջողության գաղտնիքը առաջնահերթ համարում եմ աշխատասիրությունը, որովհետեւ բացի տաղանդից, մարդ պետք է կարողանա ունենա լսող ականջ: Այս աշխատանքն ինքնին սերվիս է, իսկ դա պահանջում է անընդհատ ներողամտություն եւ անվերջ ուղղումներ: Այս արվեստում երբեմն կարող ես դիմացինի հետ համաձայն չլինել, բայց պետք է ունենաս աշխատասիրության մեծ զգացում, որպեսզի կարողանաս հասնել ներդաշնակության: Ես ինքս իմ վրա աշխատում եմ ամեն օր ու ամեն ժամ, միաժամանակ, հավատում եմ ճակատագրին ու կարծում եմ, որ յուրաքանչյուր ոլորտում ես կկարողանայի ինձ երջանիկ համարել: Կյանքը ցույց է տվել, որ ես մի փոքր շուտ եմ նկատում առջեւս բացվող լույսն ու փորձում եմ խելացի օգտվել դրանից: Ես աշխատում եմ մարդկանց հետ անել այն ամենը, ինչ կցանկանայի, որ ինձ հետ լիներ, իսկ այդ ժամանակ հաջողությունը քեզ պարզապես հանգիստ չի թողնում: Ես ինձ հաջողակ մարդ եմ համարում, ինչի համար շնորհակալ եմ Աստծուն:

-    Երբ հասնում ես աստեղային ժամի, երբեմն աստղային հիվանդությամբ ես վարակվում ու չես էլ հասկանում, թե դա ինչպես կատարվեց: Ինչպե՞ս եք «պաշտպանվում» այդ հիվանդությունից:

-   Այս ոլորտում հայտնի մարդկանց հետ աշխատելու հաջորդ օրվանից սկսած ինքդ էլ կարող ես հայտնի դառնալ: Հատկապես, եթե աշխատանքի լավ արդյունք ունենաս, հայտնի կդառնաս որպես լավ դիմահարդար եւ հակառակը: Պարզապես խնդիրը նրանում է, որ այդ հայտնիությանը շատ արագ չպետք է հավատալ: Սա այն մասնագիտությունն է, որում մարդիկ անընդհատ փնտրտուքների մեջ են. այսօր քեզ գտան, վաղը կարող են մեկ ուրիշի գտնել: Ամենակարեւորն այն է, որ կարողանաս աշխատել ստաբիլ եղանակով, ըստ որի ակտուալ կլինես բոլոր ժամանակներում: Պետք է մշտապես գրագետ աշխատել: Ընթացքում ալիքի նման կարող ես աչքի ընկնել, կամ ավելի պակաս երեւալ, բայց գլխավորը քեզ չմոռանան, իսկ դրա համար հարկավոր է ինքնակրթությամբ շատ զբաղվել: Ինձ համար շատ կարեւոր է, մշտապես ազնիվ լինել սեփական անձի նկատմամբ, ես միայն մարդկանց գովերգող խոսքերով չեմ առաջնորդվում, ինքս իմ մեջ միշտ պետք է համաձայն լինեմ դրանց հետ եւ վստահ լինեմ, որ ես դեռ ավելին կարող եմ անել: Մեծամտությունը դեգրադացիայի կբերի, ես լրջամիտ եմ ու ինքս իմ նկատմամբ անկեղծ:

-  Աշխենարդեն հասցրել եք երկու մաստեր կլաս անցկացնելմիաժամանակ ինքներդ էլհաճախ եք մասնակցում նման դասընթացներիՍովորելու եւ սովորեցնելուսահմանագիծն ինչպե՞ս եք տարանջատում:

-   Պետք է ասեմ, որ Ձեր նշած երկու մաստեր կլասների փոքր տարբերակները ես ամեն օր անցկացնում եմ իմ ուսանողների հետ, որոնց արդյունքում առանձնացրել եմ այն գլխավոր բազան, որն ամենաշատն է կարեւոր այս ոլորտում: Դիմահարդարման տեխնիկան դեռեւս քիչ է, կարեւոր են նաեւ վարվեցողության կանոնները: Ես սովորեցնել սովորում եմ հենց ուսանողներից: Նրանց պահնաջները բավարարելուց հետո եմ հասկացել, թե ինչն է կարեւոր այս արվեստում: Ամեն վայրկյան պատրաստ եմ անսպասելի հարցերի, որոնց պատասխանելիս առաջնորդվում եմ ոչ միայն իմ գիտելիքնեով, այլեւ իմ անձի նկատմամբ նրանց վստահությամբ: Ինքս հաճախ եմ մասնակցում մաստեր կլասների, որոնց ընթացքում հաստատում եմ գիտելիքներս, ինչպես նաեւ նոր հմտություններ եմ ձեռք բերում: Իհարկե, ընտրում եմ այնպիսի Make up արտիստների դասընթացներ, որոնք ինձ համար ասելիք ունեն:

-   Դուք համագործակցում եք մի շարք հայտնի երգչուհիների հետորոնց այսօր շատերնեն փորձում նմանվելԱյս շարքում գլխավորում է Լիլիթ Հովհաննիսյանի անունըովհիմա ապրում է իր աստեղային ժամըՀետաքրքիր է՝ նրա հետ աշխատանքն ինչպե՞ս էկայանում:

-    Անկեղծ ասաց, մշտապես խուսափում եմ խոսել հայտնի մարդկանց հետ իմ անձնական հարաբերություններից: Հայտնիների հետ աշխատանքի մասին կասեմ, որ ես միշտ փորձում եմ դիմացինիս հետ ընդհանուր հայտարարի գալ: Դիմահարդարման կատարման եղանակից շատ ավելի կարեւոր է դեմքի արտահայտությունը, այն, թե ինչպես է տվյալ անձը կրելու, ներկայացնելու իմ աշխատանքը: Դրա համար մենք երկար քննարկում ենք, հասկանում, թե նա ինչ խնդիր ունի լուծելու, ինչ հայացք է ուզում ստանալ եւ ինչ ասելիք ունի, որոնք իմ կատարած Make up-ի օգնությամբ ավելի տպավորիչ  կլինեն: Ինչ վերաբերվում է Լիլիթին, նա այն բացառիկ արտիստներից է, ով անգիր գիտի, թե ինչ է ուզում ունենալ, նա իր հստակ պահանջներն ունի եւ ես էլ փորձում եմ հնարավորինս պրոֆեսիոնալ մակարդակում դրանք իրականացնել: Մենք միշտ համաձայնության ենք գալիս: Ի դեպ՝ Լիլիթն այսօր համարվում է ամենաքիչ դիմահարդարում ունեցող աստղը, ինչը հնարավոր է միայն համաչափ դիմագծերի առկայության շնորհիվ, իսկ նա ունի դա: Ընդհանրական իմաստով կասեմ, որ իմ ու աստղերի անդավաճան աշխատանքի գրավականը լսելուս կարողությունն է, ես երբեք իմ կարծիքը չեմ պարտադրում: Իհարկե, իմ ձեռագիրը տպվում է տվյալ մարդու դեմքին, բայց ես անում եմ այն, ինչ դիմացինս է ուզում, երբեք չեմ անի մի բան, որն իրենց կամքով չէ:

-   Աշխենինչպե՞ս կգնահատեք հայ աղջիկների առօրյա տեսքըՆրանք կարողանո՞ւմ ենճիշտ ու գեղեցիկ դիմահարդարվել:

-    Նախ պետք է ասեմ, որ մեր հայ աղջիկները բավականին շատ են հետեւում իրենց, ինչը միայն դրական փաստ է: Անկախ դիմահարդարման ոլորտում իրենց գրագիտության աստիճանից՝ նրանք մաքսիմալ աշխատում են ներկայանալի տեսք ունենալ, որով օժտված չեն շատ ու շատ երկրների աղջիկներ: Իհարկե, այսօր կարելի է առօրյայում հանդիպել ծանր դիմահարդարմամբ աղջիկների, բայց դա ժամանակի հարց է, որը ընթացքում կուղղվի: Մեր աղջիկները ունեն դիմահարդարի մոտ հաճախելու փորձի պակաս, նրանք պարզապես մի շատ կարեւոր բան պետք է սովորեն՝ կարողանալ տվյալ դիմահարդարումը հարմարացնել տարածքի եւ առիթի հետ:


Աղբյուրը՝ Life.panorama.am

loading...