Հաղորդավարուհի Մարինա Գրեգը նոր հաղորդմամբ է ներկայանում: Ամեն կիրակի` ժամը 19:00-ին, «ԱրմՆյուզի» եթերում հեռարձակվում է  «Մաքսիմում» հաղորդումը, որն անդրադառնում է բազմաթիվ խնդրահարույց հարցերի: Նոր կարգավիճակի եւ հաղորդման բնույթի մասին Մարինան պատմել է Life.panorama.am-ին:

- Մարինաերբ հայտնվեցիք լրատվական ծրագրումշատերին անակնկալի բերեցիքհետոերբ մեկնեցիք մայրիկին խնամելուէկրանային ընդմիջում վերցրիքիսկ հիմա«Մաքսիմում» նախագիծն եք իրականացնումՆախ կխնդրեմպատմելթե ինչո՞ւլրատվական ծրագրում չշարունակեցիք ձեր գործունեությունը:

- Հիմա աշխատում ենք նոր հաղորդման վրա, որի ֆորմատը նաեւ լրատվական է: Լուրերում այս պահին չլինելով` չեմ հեռացել լրատվական ձեւաչափից: Որոշ ժամանակ անց հեռուստադիտողը ինձ էլի կտեսնի նաեւ լուրերում:

Ինչպե՞ս ստեղծվեց «Մաքսիմում» նախագիծըձեզ այստեղ լիարժեք զգո՞ւմ եք:

-  Նախագծի գաղափարը ծագեց այն ժամանակ, երբ հասկացա, որ բացի լուրեր հաղորդելը, ես ուզում եմ վերլուծել դրանք, ուզում եմ լսել հասարակության կարծիքը այս կամ այն խնդրի շուրջ: Հրաչ Քեշիշյանի հետ եւ նրա օգնությամբ որոշեցինք իրականացնել գաղափարը: Լրատվական դաշտում ես զգում եմ ինչպես՝ ձուկը ջրում, եւ այս ֆորմատում ասելիք ու անելիք շատ կա:

Ո՞րն է հաղորդման նպատակն ու գլխավոր անելիքները:

- Մաքսիմումը վերլուծական հաղորդում է, որն անդրադառնում է Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող վերջին՝ ամենակարեւոր իրադարձություններին: Բացառիկ հարցազրույցներ, հեղինակային ռեպորտաժներ հենց դեպքի վայրից, նաեւ լրագրողական հետաքննություն: Խնդրին անդրադառնում ենք բազմակողմանի, լսում ենք բոլոր կողմերին: Բարձրաձայնում ենք խնդրի մասին եւ մեր նպատակն է, որ այն լուծում ստանա: Հաղորդման թեմաներն ընտրվում են ըստ խնդրի կարեւորության եւ հասարակության շրջանում քննարկման:

Ձեզ համար, որո՞նք են այս ձեւաչափի բարդություններըեւ պարտադիր հաշվի առնվողդրույթները:

- Այս հաղորդումը պահանջում է մաքսիմալ ուշադրություն եւ պատասխանատվություն՝ սկսած լրագրողի ռեպորտաժից մինչեւ իմ խոսքը, թեմային պարտադիր պետք է ծանոթ լինել բոլոր կողմերից, որպեսզի վերլուծությունը սուբյեկտիվորեն չընկալվի:

Մարինաժանրային կտրուկ փոփոխություններից հետո ժամանակ է պետքորպեսզիմարդիկ մոռանան հին Մարինա Գրեգինով ժամանցային հաղորդում էր վարում եւընկալեն լուրջ նախագծերում հանդես եկող հաղորդավարուհունԻ՞նչ եք կարծումհաղթահարել եք արդեն մարդկանցՁեզ հավատալու եւ ընկալելու շեմը:

 - Ովքեր չեն ընկալել մինչեւ այսօր, դժվար թե ժամանակը օգնի, քանի որ եթե մարդուն տեսնելիս քո ենթագիտակցությունը նրան դեռ հիշում է այնպիսին, ինչպիսին նա «Էր», ապա որքան ժամանակ էլ անցնի, միշտ նույն ընկալումը կունենաս: Իսկ ովքեր ընդունել են, ընդունել են հենց սկզբից: Մտավախություն, իհարկե, կար, բայց եթե լուրերից հետո ինձ վստահվում է նման լուրջ հաղորդում, ուրեմն այդ կարծրատիպը կոտրել եմ:

Ձեր նոր ոճը, կարծես թե, չի վրիպում մարդկանց ուշադրությունիցՀագուստի եւսանրվածքի ընտրության հարցում սկզբունքներ ունե՞ք:

-  Լրատվական ֆորմատում նախընտրում եմ հավաքած վարսեր, կոկիկ սանրվածք, հագուստը միքսում եմ՝ խիստ դասականին ավելացնում կանացիություն. արդյունքում ստացվում է չափի մեջ ինտրիգային ու լուրջ կերպար:

Մարինա նաեւ ռադիոյում եք աշխատումինչպես եք այդ ոլորտում Ձեզ զգում ու ինչաշխատանքային ծրագրեր ունեք առաջիկայի համար:

- Այո, աշխատում եմ նաեւ ռադիո «Մարշալլում», որտեղ առավոտյան ծրագիր եմ վարում: Ռադիոն եւ հեռուստատեսությունը երկու տարբեր աշխարհ են՝ երկուսն էլ հետաքրքիր իրենց բարդություններով, լսարանով: Ուզում էի ինձ փորձել նաեւ ռադիոյում: Շատ ուրախ եմ, որ սիրելի աշխատանքի շնորհիվ դժվար առավոտներս հաճելի են դառնում: Այս պահին գերծանրաբեռնված գրաֆիկով եմ աշխատում, քանի որ առավոտյան 6-ին արթնանում եմ, գնում ռադիո, որից հետո շտապում եմ հեռուստաընկերություն: Իսկ հետոն, ժամանակը ցույց կտա:

Դուք նպատակասլաց մարդ եքիսկ նման մարդիկ միշտ էլ իրենց մտքում գիտեն, թե ուրեն գնում ու ինչի են ձգտումՀետաքրքիր էայս իմաստով դեպի ո՞ւր եք գնում:

- Ես գիտեմ՝ ինչ եմ ուզում, բայց երբեք չեմ պլանավորում, ուղղակի միտքը ծագում է, իսկ տիեզերքը հոգում է, որ այն իրականանա: Ցանկացած հարցում՝ անձնական, թե գործնական, երբեք չեմ պլանավորում, դռներն իրենք են բացվում, իսկ ժամանակը միայն հուշում է, թե երբ է պահը հասունացել: Ուր էլ գնամ, փնտրում եմ հոգու եւ գիտակցության ներդաշնակություն:

loading...