Հունիսի 1-ը ոչ թե տոնական, այլ սովորական աշխատանքային օր է «Ազիզյանները» սիթքոմից հեռուստադիտողներին հայտնի Լևոնի՝  Ստեփան Հովհաննիսյանի համար։ Նա այս տարի առաջին անգամ հունիսի 1-ն անցկացրել է աշխատանքի մեջ՝ խաղալով ներկայացում փոքրիկների համար: Ստեփանը չի սիրում, երբ իրեն շնորհավորում են այս օրվա առթիվ, թե ինչու, Tert.am Life-ը պարզել է՝ զրուցելով պատանի դերասանի հետ:

13-ամյա Ստեփանը կարծում է, թեև ինքը ֆիզիկապես փոքր է, հոգեպես ու մտածելակերպով հասուն է, այդ է պատճառը, որ այսօր իրեն հասցեագրված շնորհավորանքներից նյարդայնանում է: Ասում է` իր ընկերական շրջապատում էլ իրեն հասակակից քչերը կան. «Ընդամենը մի ընկեր ունեմ, ում հետ մանկությունից մինչև օրս շփվում եմ, բայց, հիմնականում, իմ բոլոր ընկերներն ինձնից տարիքով մեծ են»:

loading...