Հայկական զինուժը թույլ չի տվել ադրբեջանցիներին Նախիջևանի ուղղությամբ դիրքային ամրապնդման աշխատանք կատարել. եղել է փոխհրաձգություն


Դիտումներ ` 398

Հայկական զինուժը թույլ չի տվել ադրբեջանցիներին Նախիջևանի ուղղությամբ դիրքային ամրապնդման աշխատանք կատարել. եղել է փոխհրաձգություն

Ադրբեջանական զինված ուժերը Նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Երեկ երեկոյան և այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈւ-երը Նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը:

Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ-երի պայմանագրային զինծառայող, 1974 թ. Վահագն Սամվելի Բաղդասարյանը»,- տեղեկացնում է Հովհաննիսյանը:

 
loading...
Փակել