Զույգին նկատել են Մոսկվայի Գորկու այգում։ Ականատեսները պատմում են, որ երիտասարդներն իրար ձեռք բռնած ժպտում էին միմյանց։

Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը կարծես թե հանդիպել է իր սիրուն։

Ինչպես գրում է «ՍթարՀիթ» պարբերականը, օրերս տաղանդավոր մարզուհուն տեսել են երգիչ Քրիստիան Կոստովի հետ։ Նրանք միասին մասնակցել են խնջույքի, որը տեղի է ունեցել Մոսկվայի Գորկու այգում։

Ականատեսները պատմում են, որ Քրիստիանը և Եվգենյան իրենց սիրահար զույգի պես էին պահել։

Միջոցառման հյուրերից մեկը՝ Մարիան, պատմել է, որ Քրիսը և Ժենյան աչք չէին կտրում իրարից, ժպտում էին` իրար ձեռք բռնած։

«Սովորաբար այդպիսի տեսք ունեն մարդիկ, որոնց միջև զգացմունք կա»,- կարծում է Մարիան։ Նշենք, որ մայիսին Մեդվեդևա-Բաբասյանին որպես հյուր հրավիրել են թոք շոուի՝ նվիրված «Եվրատեսիլին»։ Այդտեղ է եղել նաև Կոստովը, որն անցած տարի ներկայացրել է Բուլղարիան «Եվրատեսիլում» և զբաղեցրել 2-րդ տեղը։

Ինչպես նշում է կայքը, հենց այդ ժամանակ են Ժենյան և Քրիսը փոխանակել հեռախոսահամարներ։ Ակտիվ նամակագրությանը հետևել են ժամադրությունները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2018 թվականին Փհենչհանի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը լքում է մարզիչ Էթերի Տուտբերիձեին։ Գեղասահորդուհին հաստատել է այդ տեղեկությունը` պատմելով, որ մարզվելու է կանադացի գեղասահորդ և մարզիչ Բրայան Օրսերի մոտ։

Էթերի Տուտբերիձեի հետ նա աշխատում էր 11 տարի։

loading...