Երևանում բազմաբնակարան շենքերի գները ապրիլին թանկացել են բոլոր վարչական շրջաններում։ Ընդ որում՝ անշարժ գույքը թանկացել էր թե՛ մարտի համեմատ, թե՛ նախորդ տարվա ապրիլի համեմատ։

Այժմ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է մայիս ամսվա տվյալները, որոնց ցույց են տալիս, որ մայիսին այս միտումը շարունակվել է, երևանյան բնակարանների գները շարունակել են աճել։

Ինչպես տեսնում եք ստորև բերված գծապատկերում, Երևանի բազմաբնակարան շենքերի բնակարանների 1քմ-ի միջին գները մայիսին՝ ապրիլի համեմատ, աճել են բոլոր վարչական շրջաններում բացառությամբ Նոր-Նորքի։

Արժեքային առումով ամենից շատ՝ 1քմ-ն 7800 դրամով, թանկացել են Կենտրոնի բնակարանները։ Նուբարաշենի բնակարանների 1քմ-ն թանկացել է 4900 դրամով, Դավթաշենինը՝ 3800 դրամով։

2018 թվականի մայիսի դրությամբ Երևանում ամենաթանկը Կենտրոն վարչական շրջանի բնակարաններն են (1քմ-ն՝ միջինը 515 հազար դրամ), որին հաջորդում են Արաբկիրը (1քմ-ն՝ 363.5 հազար դրամ) և Դավթաշենը (1քմ-ն՝ միջինը 283.4 հազար դրամ):

Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գները 2018թ. մայիսին՝ 1քմ մակերեսի հաշվարկով և փոփոխությունը 2018թ. ապրիլի համեմատ, 

 


Նշենք, որ մեկ տարվա կտրվածքով՝ 2018 թվականի մայիսը 2017-ի մայիսի համեմատ, երևանյան բնակարանների գների աճը ավելի շոշափելի է։

Մասնավորապես, Կենտրոնի բնակարանների 1քմ-ի միջին գինն աճել է 65 հազար դրամով (12.6%-ով), Դավթաշենի բնակարանների 1քմ-ն 33.4 հազար դրամով (11.8%-ով), Աջափնյակի բնակարանների 1քմ-ն՝ 23.85 հազար դրամով (6.5%-ով)։

Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գները 2018թ. մայիսին՝ 1քմ մակերեսի հաշվարկով և փոփոխությունը 2017թ. մայիսի համեմատ, դրամ

 


Պաշտոնական վիճակագրությունը մայիս ամսվա տվյալները դեռ չի հրապարակել։ Սակայն անշարժ գույքի շուկային մոտ կանգնած մարդիկ պնդում են, որ մայիսին շուկան շարունակել է ակտիվանալ, և բնակարանների/տների գներն ավելի շատ են աճել։

loading...