ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը չի կարծում, որ իրականությանը համապատասխանում է «Օլիմպավան»-ում տեղի ունեցած միջադեպի տուժողի կնոջ հայտարարությունն այն մասին, որ իր ամուսինը սայթաքելու ու ընկնելու հետևանքով է վնասվածքներ ստացել:
«Եթե կարելի է սայթաքել ու այդպիսի մարմնական վնասվածք ստանալ, այդ դեպքում հանրապետությունում յուրաքանչյուր երրորդ մարդ նման վնասվածքներով էր ման գալու: Չեմ կարծում, որ դա իրականությանը համապատասխանում է»,- ասաց ոստիկանության պետը:
«Այսինքն` ոստիկանությունը պնդո՞ւմ է ծեծի հատկանիշները»,- հարցին Օսիպյանը պատասխանեց. «Առաջին օրը մենք դա ամրագրել ենք տուժողի հաղորդման հիման վրա: Հենց տուժողն է հայտարարել այդ մասին»:
loading...