Հիմնադրամի տնօրենը նույնիսկ հետհեղափոխական այս օրերին լափում էր երկրի համար կոպեկ կոպեկ հավաքած հազարավոր հայերի փողերը… Տիգրան Հակոբյան


Դիտումներ ` 452

Հիմնադրամի տնօրենը նույնիսկ հետհեղափոխական այս օրերին լափում էր երկրի համար կոպեկ կոպեկ հավաքած հազարավոր հայերի փողերը… Տիգրան Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս Տիգրան Հակոբյանի հրապարակումը.

Այսօր ամբողջացավ այն ամենը, ինչը Նիկոլ Փաշինյանի հեղափոխության գերագույն նպատակն էր, վերջին գործողություններով ի հայտ եկան վարչապետի առաքելության բոլոր կոմպոնենտները՝ կոռումպացված ու օլիգարխիկ համակարգի ապամոնտաժում, ազատ ու արդար ընտրությունների անցկացման հիմքերի ապահովում, կրիմինալի վնասազերծում, մարտի 1-ի սպանդի կազմակերպիչների բացահայտում և պատիժ: Հասարակության հարյուրավոր այլ սպասումները կբավարարվեն թվարկածս կոմպոնենտների վերջնական կազմաքանդման դեպքում: Ու այդ կազմաքամնդման գործընթացը լի է բազմաթիվ սպառնալիքներով, մարտահրավերներով, աճող դիմադրությամբ: Կողքից ստատուսներով, երջանիկ բացականչություններով ոգևորված թամաշա անելը Նիկոլին արդեն բավարար չի: Փթած շենքի փլուզման փոշու ամպերը խեղդելու ու կուրացնելու են շատերիս: Կամք, ուժերի գերլարում պիտի ակնկալենք ոչ միայն վարչապետից, այլ յուրաքանչյուրս սեփական անձից: Պատրա՞ստ ենք… Չգիտեմ…

Արտաքինից կիրթ, խելացի, աշխատունակ Հայաստան հիմնադրամի տնօրենը նույնիսկ հետհեղափոխական այս օրերին լափում էր երկրի համար կոպեկ կոպեկ հավաքած հազարավոր հայերի փողերը… Քանի՞սն են մեզանից այդպիսիք: Էլի չգիտեմ…

 
 
loading...
Փակել