Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
«Այո, ես հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել Հատուկ Քննչական ծառայաություն», – Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ալիկ Սարգսյանը։
Պատգամավորը չցանկացավ այլ մանրամանսեր հաղորդել։
«Մանրամասների մասին գոնե երկու-երեք օր ես չեմ խոսելու», – ասաց Սարգսյանը։
ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց, որ պատգամավորից ստացել են հանցագործության մասին հաղորդում։
«Այս պահին, սակայն, մանրամասներ չեմ կարող ներկայացնել, առաջիկայում, եթե տեղեկություն լինի հրապարակման ենթակա, կտեղեկանցնեք», – ասաց Մ. Օհանջանյանը։
loading...