…Իշխանությունների բնույթն է այդպիսին. նրանց թվում է, թե իրենք անանց են, և աթոռն ու գրիչը, որ նրանց ուժ ու «հմայք» են հաղորդում, հարատև են։ Ավա՜ղ։
Հիմա նույնը թվում է Նիկոլ Փաշինյանին. նա բացում է նախորդ նախագահների «շշերը», ջինը միջից դուրս հանում… Պաուզա. առաջին նախագահի մասով դեռ ոչինչ չի ասվում. ԱԱԾ-ը ոչ մի կերպ հետաքրքրված չէ նրանով, նրա «ժառանգությամբ», չնայած ցանկության դեպքում կարելի էր «շարժել» թե՛ 1996-ի պառլամենտի գրավման «փաստը», թե՛ տնտեսական «դոսիեները», պատմելու՝ ինչպես առաջացավ Հայաստանում առաջին օլիգարխը, ինչպես նաև մեծ թվով չբացահայտված սպանությունները, ընդհուպ մինչև ՀՅԴ-ի փակում։ Սակայն «պատմության մատյաններն» այս առումով «լուռ» են, նախ որ՝ այդ թվերի նկատմամբ հետաքրքրություն չկա, որովհետև ՀԱԿ-ն ինքնին որևէ հետաքրքրություն չի ներկայացնում իրենից, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի, ապա և՝ որևէ մեկը «գործ» չի տալիս նշված «հանգամանքների» առնչությամբ։ Առայժմ։
Ասել է՝ «տեսարաններն» ապահովելու արագության մեջ բավականին լուրջ կազուսներ են թույլ տրվել, որոնք, ի դեպ, կարող են «դիտարկվել», վեր հանվել, «դանոսվել» հաջորդ՝ ապագա իշխանությունների կողմից, եթե վերջիններս, ինչպես այսօրվանները, ցանկանան ջինը շշից հանել, ավելին, դրանց գումարել ԵՊՀ-ի, ռադիոտան և «այլ» հանգամանքներ։
Որովհետև Սողոմոնը մի միտք էլ է ասել՝ ամեն բան հոսում է, ամեն բան` փոխվում։