Ռուսաստանի Լիպեցկ քաղաքի մոտ տեղի ունեցած ավտովթարից հետո հիվանդանոց տեղափոխված 8 տարեկան Արևիկ Իսկանդարյանի վիճակը գնահատվում է կայուն։ Այս մասին հայտնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը։

«Երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել հուլիսի 1-ին Լիպեցկ-Դանկով մայրուղու վրա։

Բախվել էին «Volkswagen Passat» և «Hyundai Sonata» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով մահացել էին 4 մարդ:

«Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Դավիթ Իսկանդարյանը (1981 թ., ՀՀ քաղաքացի) և ուղևորները՝ Լիանա Սարգսյանը (1983 թ.,ՀՀ քաղաքացի), Ալիսա (2006 թ., ՀՀ քաղաքացի) և Աննա (2017 թ., ՀՀ քաղաքացի) Իսկանդարյանները տեղում մահացել էին, իսկ Արևիկ Իսկանդարյանը (2010 թ., ՀՀ քաղաքացի) տեղափոխվել էր Լիպեցկի մարզային մանկական հիվանդանոց։

loading...