Մեր տեղեկություններով, իրավապահներն այս օրերին մեծ թվով նախկին իշխանավորների են «այցելում», բայց այս այցելություններից մի մասն է հրապարակայնացվում՝ որտեղ խուզարկություններ արդյունք են տալիս։ Մասնավորապես, մոտ 5-6 օր առաջ ԱԱԾ դիմակավորվածներն այցելել են նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին՝ Բուլյկի Արամ։
Եղել են և նրան պատկանող Տիգրան Մեծ փողոցի սկզբնամասում գտնվող շենքի գրասենյակում, և Զեյթունում գտնվող տանը։ Բնականաբար փնտրել են թանկարժեք իրեր, դրամ, զենք և այլն, բայց ոչինչ չեն գտել։ Նա «միամիտներից» չէ, որ տանը կամ գրասենյակում վտանգավոր բան պահի։ Կարելի է ենթադրել, որ իշխանությունը նաև մանրամասն կուսումնասիրի Տիգրան Մեծի վրա գտնվող շենքի սեփականաշնորհման պատմությունը։
Հիշեցնենք, որ այն պետական շենք էր, պատկանում էր «Հայարդնախագիծ» ինստիտուտին։ Արամ Հարությունյանն այդ շենքը ժամանակին «իրենով» է արել, ապա պետական տարբեր հիմնարկների, իսկ վերջին շրջանում ՊԵԿ-ին մեծ գումարների դիմաց վարձավճարով էր տրամադրում։ Մամուլում բազմիցս գրվել է այդ մասին, սակայն այնհետևանք։ Այս շենքում գտնվող բանկը, շաուրմանոցը, վարսավիրանոցը և այլ մասնավոր հիմնարկներ ամսական հսկայական թվեր են վճարում Արամ Հարությունյանին՝ ապահովելով նրա համար ապահով կյանք ու անաշխատ եկամուտներ։