Առաջարկում եմ Նիկոլ Փաշինյանի որդուն միանգամից հերոսի կոչում շնորհել. Բելլա Լալայան


Դիտումներ ` 751

Առաջարկում եմ Նիկոլ Փաշինյանի որդուն միանգամից հերոսի կոչում շնորհել. Բելլա Լալայան

Առաջարկում եմ Նիկոլ Փաշինյանի որդուն միանգամից հերոսի կոչում շնորհել,
Ոսկե Արծիվ շքանշան տալ,
Շուշիի ազատգրաման մեդալ տալ,
մարտական խաչ 1 և 2-րդ աստիճանի շքանշանների արժանացնել

նա արեց անհնարինը
որոշեց ու գնաց ժամկետային ծառայության
սա պարզապես չտեսնված , չլսված հերոսություն է
ես շոկի մեջ եմ

և այդպիսի անվեհեր ու քաջ, ասպետական արարքը, վերջապես՝ հերոսությունը կատարվում է իմ երկրում..
դուք պատկերացնում ե՞ք, աշխարհի ազգեր
դե գնացեք նախանձից կոտորվեք
լավա էսպիսի խիզախ ու հերոսական արարքը գնահատող լրագրողներն էլ կան,
մենք հասցրիք իմանալ, թե ինչպես քաջարի որդին ստացավ զինվորական սապոգները, նասկիները

ավելացնեմ անտեղյակների համար
Արցախի նախագահի ու բոլոր պաշտոնյաների որդիները ծառայել են բանակում
գեներալ Արշավիր Ղարամյանի որդին ժամկետային ծառայությունից հետո էլ առայսօր առաջնագծում է ՝ ամենաբարդ առաջադրանքը կատարողներից մեկը
(վերջին մասը գրելու մտադրություն չունեի
եթե չտեսնեի, որ ոմանք շատ են բոբիկ էդ հարցում )

Բելլա Լալայանի հրապարակումը

 
loading...
Փակել