Վրեժ Հահբազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առողջապահություն այն ոլորտ է, որտեղ քաղաքական մոտեցումները կարող է ծանր հետևանքներ ունենալ, որոնց արդյունքում տուժելու են ոչ թե քաղաքական դերակատարները, այլ մեր երկրի քաղաքացիները:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քաղաքական արշավ է սկսել Երևանի Սուրբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանի դեմ և ցանկանում է նրան հեռացնել բժկական կենտրոնի տնօրենի պաշտոնից: Քանի որ մինչ օրս նախարարի կողմից չեն ներկայացվել տնօրենի կողմից անարդյունավետ կառավարումը կամ ոչ իրավաչափ գործողությունները ապացուցող փաստեր, մենք հիմք ունենք ենթադրելու, որ սա քաղաքական հետապնդում է պրն. Մինասյանի նկատմամբ՝ հաշվի առնելով այն, որ Արա Մինասյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խնամին է:
Մենք՝ Երևանի Սուրբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոնի աշխատակիցներս, կոչ ենք անում նախարարին զերծ մնալ բժկական կենտրոնը քաղաքական հաշվարկների մեջ ներքաշելու ցանկությունից և մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում բժկական կենտրոնը իր անձնական միջոցներով բարեկարգած, մեր բոլորիս հարգանքը վայելով պրն. Արա Մինասյանին»: