Երկու հանցագործին` Ռաֆիկ Ասատրյանին և Անդրեյ Զգարդանովին հաջողվեց բռնել Ռուսաստանում Աշխարհի առաջնության 1/4 եզրափակչի խաղի ժամանակ։ Ոստիկանները մեկ տարի չէին կարողանում գտնել հետախուզման մեջ գտնվող տղամարդկանց։ Սակայն ֆան–գոտում ֆուտբոլ նայելու նրանց ցանկությունը հաղթեց խելամտությանը։ Նրանք չկարողացան բաց թողնել Ռուսաստանի և Խորվաթիայի հավաքականների խաղը և հասարակական վայրում հայտնվեցին, որտեղ էլ նրանց նկատեցին ոստիկանները։

Ֆուտբոլի սիրահարները չհասցրեցին մինչև վերջ դիտել խաղը` իրավապահները նրանց տարան խաղի կեսից։

Ինչպես հայտնում է Mash տելեգրամ ալիքը` Անդրեյ Զգարդանովին դատապարտեցին մեկ տարի ազատազրկման ոստիկանի վրա հարձակում իրականացնելու համար։ Իսկ Ռաֆիկ Ասատրյանը միջազգային հետախուզման մեջ էր գտնվում բանակում ծառայելուց խուսափելու համար։

loading...