Որքան ուսումնասիրում ենք մշակույթի ոլորտը, այնքան սարսափելի փաստեր ենք բացահայտում: Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի (այստեղ պահպանվում և ցուցադրվում են հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ և գեղանկարչական աշխատանքներ), Սարդարապատի թանգարաններից անհետացել են արծաթյա իրեր, հին գորգեր: Եվ զարմանալի է, որ իրավապահները առայսօր ոչինչ չեն կարողացել բացահայտել, ավելին, շատ դեպքերում պարզապես քրեական գործեր չեն հարուցվել:  2009 թ. Հրազդանի պատկերասրահից գողացվել է 18  գեղանկար: Իսկ հայ իրավապահները անզոր են այս հանցագործությունը բացահայտել, քրեական գործը «մահացել է»:

Հայաստանի թանգարաններում ամենատարածվածը բնօրինակ աշխատանքները կրկնօրինակներով փոխարինելն է: Իսկ բնօրինակները, բնականաբար, վաճառվում են կամ հայտնվում որեւէ պաշտոնյայի տանը: Այդպիսի իրավիճակ է գրեթե բոլոր թանգարաններում: Այս պատճառով մի շարք հիմնարկներում տնօրենի կամ ավանդապահների փոփոխության ժամանակ նույնիսկ չի հաջողվում ընդունում-հանձնում կատարել:

«Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ից կորել և փոխվել են բազմաթիվ գեղանկարներ, արծաթե իրեր: Մինաս Ավետիսյանի որդու՝ Արմանի խոսքով, այդ կենտրոնում գտնվող Մինասի 9 նկարներից 8-ն անհետացել է, իսկ մեկը կախված է փոխնախարար Արև Սամուելյանի աշխատասենյակի պատին: Արմանն ասում է, որ այս փաստի առթիվ քրեական գործ չի հարուցվել:

loading...