Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանի ֆեյսբուքյան հրապարակումը. «Քիչ առաջ տխրահռչակ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության մի քանի անդամներ Մայր Տաճարի դիմաց փորձեցին խանգարել աղոթական մթնոլորտը՝ հայհոյելով և վիրավորելով աղոթող հավատացյալներին և հոգևորականներին:
Կանոնական տեսանկյունից պաշտամունքային վայրում և հատկապես վանքում աղոթական մթնոլորտի գիտակցված խաթարումն արժանանում է ՆԶՈՎՔԻ և ԱՆԵԾՔԻ: Ներողամտության և համբերության պաշարն այլևս սպառված է:
Որևէ նմանատիպ պահվածք, անկախ շարժառիթներից, պաշտամունքային վայրերում և եկեղեցիներում արժանանալու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ԶԻՆՎՈՐՅԱԼ միաբանության և հոգևորականների կոշտ արձագանքին»:
loading...