Time հայտնի ամսագիրը, որը ամեն տարի հրապարակում է աշխարհի լիդերների վարկանիշային աղյուսակը, այս անգամ պատմել է աշխարհի դեմոկրատ 4 «խաչակիր» ղեկավարների մասին:
Նրանցից մեկը, ըստ ամերիկյան ամսագրի՝ Նիկոլ Փաշինյանն է, ում հաջողվել է անարյուն, խաղաղ ճանապարհով գալ իշխանության:
«Սերը դեպի իմ ժողովուրդը ստիպեց դուրս գալ իմ հարմարավետ պատգամավորական սենյակից: 20 օր անցկացրել եմ անտառներում դաշտերում, բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության դեմ, որ իմ ժողովուրդը ապրի երջանիկ և ազատ: Ոչ մի շահադիտական նպատակ չեմ ունեցել»,- ասել է Փաշինյանը Time-ի հետ հարցազրույցի ժամանակ:
Ըստ Time-ի, դեմոկրատիայի մյուս «խաչակիրներն են»՝ տոգոլեզցի իրավապաշտպան Ֆարիդա Նաբուրեման. երկար տարիներ պայքարում է Տոգոյում դիկտատուրայի դեմ: Նիկարագուացի ակտիվիստ Էնրիետա Մարտինեսը. պայքարում է Դանիել Օրտեգայի ռեժիմի դեմ: Եվ, վերջին «խաչակիրը»՝ Վիդեդ Բուշամուին է. 2015-ի Նոբելյան մրցանակի դափնեկիր է և Թունիսի Ազգային երկխոսության քառյակի անդամ է: