Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ինստագրամի իր պաշտոնական էջում մրցույթ է հայտարարել։

Մասնակցել ցանկացողները պետք է Ինստագրամում կիսվեն  MickiToy տիկնիկի նկարով և համապատասխան հեշթեգով։

Գրառման վերջում հայ ֆուտբոլիստը կատակել է՝ ասելով, որ «Արսենալի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը չի կարող մասնակցել մրցույթին։ Գաբոնցին էլ պատասխանել է․ «Բայց ինչո՞ւ ոչ»։

Ավելի վաղ Օբամեյանգը  Մխիթարյանին հարցրել էր, թե ո՞ւր է իր MickiToy-ը։

Հունիսի 1-ից վաճառքում են Հայաստանի հավաքականի ավագի անվանական՝ MickiToy տիկնիկները։

loading...