Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առավոտյան այցելեցի գեներալ-գնդապետին։ Սպորտային վնասվածք էր ստացել, բայց փառք Աստծո ամեն բան լավ է»։

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ Սևանում սկուտեր վարելիս ընկել է և ողնաշարի ծանր վնասվածք ստացել։ «Նաիրի» բժշկական կենտրոնում 3 ժամ տևած ծանր վիրահատությունը բարեհաջող է անցել, սակայն Գասպարյանը հետվիրահատական վերականգման շրջան պետք է անցնի։

loading...