ՀՀ ոստիկանության Իջևանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործական ընկերության Տավուշի մարզի դիահերձողը հանգուցյալների հարազատներից, բացի պետական վճարներից, պահանջում և ստանում է հավելյալ գումարներ։

Ըստ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության, նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ դիահերձողն առանց պետական գրանցման «Իջևան» բժշկական կենտրոնում ծավալել է օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն՝ ստանալով 5.400.000 դրամի շահույթ, պետությանն էլ պատճառելով առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս։ Բացի այդ, պարզվել է, որ նա նույնպիսի գործունեություն է ծավալել նաև «Բերդ» և «Դիլիջան» բժշկական կենտրոններում։ Պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է։ Հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։

loading...