SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները հայտնաբերել են հուլիսի 3-ին Երևանի «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Ա. Օրբելյանի աշխատասենյակից նրա ոսկյա մատանին գողացողին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ գողությունը կատարել է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Գ. Ավետյանը։ Վերջինս ոստիկանների կատարած բացատրական աշխատանքների շնորհիվ երեկ՝ հուլիսի 24-ին, ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք և խոստովանել, որ մատանին ինքն է գողացել։ Գ. Ավետյանը ստորագրությամբ բաց է թողնվել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակը պատկանում է ՀՀ նախկին արդարատության փոխնախարար Արամ Օրբելյանին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: