Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գործարարներին ամեն գնով պետք է պահել Հայաստանում։ Եղե՞լ են այլ խաղի կանոններ, թե չեն եղել, դա այլ հարց է։ Պետք է գիծ քաշել ու գնալ առաջ, ես վստահ եմ, որ չի կարելի գտնել բիզնես, որտեղ 100% ով օրինական է եղել ամեն ինչ, ժամանակներն այլ են եղել, իսկ եթե հիմա մարդկանց սկսել նեղացնել, ապա ուղղակի դուրս կգան երկրից։ Գրածս անհիմն չի։ Հասկացեք երկիրը ստատուս գրողներն ու գրասենյակներում նստած մարդկանցով չէ, որ պահում են, երկիրը պահում է գործարարը։ Ընդհանրապես՝ փող ունեցող մարդկանց պետք է խնդրել, որ ներդրումներ անեն, իսկ դրա համար պետք է, որպեսզնի նրանց հետ ուժի դիրքերից չխոսեն այլ՝ համագործակցեն։ Համերաշխությանը կարող են հանգել այս ճանապարհով»:
loading...